Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե «հայամետ հիմնադրամներն ու ուժերը փորձում են խարխլել Ադրբեջանի կայունությունը»

Լուրեր

11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այօրվա նիստում պատգամավոր Ջավիդ Օսմանովը հայտարարել է, որ կան ուժեր՝ «հինգերորդ շարասյունը», որոնք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի դեմ «կեղտոտ արշավ են սկսել»։ Տեղական լրատվիջոցների հաղորդմամբ՝ նա նշել է, որ այդ ուժերը փորձում են Ադրբեջանի հասարակական-քաղաքական կայունությանը հարված հասցնել ու նրանց անվանել։

«Դրա համար որոշ հայամետ հիմանադրամներ դրամաշնորհներ են տրամադրել և մայիսին ևս նախատեսվում է հատկացնել»,-ասել է պատգամավորը։
Հավելենք, որ վաղը Բաքվում բողոքի ակցիա է անցկացվելու հասարակական գործիչների ու լրագրողների դեմ վերջին շրջանում բռնությունների դեպքերի աճի կապակցությամբ։ Ըստ երևույթին, հենց սա էլ մտահոգել է պատգամավոր Օսմանովին։

Ակցիայի կազմկոմիտեում ընդգրկված են 24 քաղաքական և քաղաքացիական ակտիվիստներ։ Հավելենք, որ վերջին շրջանում պարբերաբար բռնությունների են ենթարկվում տարբեր գործիչներ, իսկ ահա այդ հացագործություններ կատարողներն էլ մնում են անպատիժ։

Նշենք, որ օրերս էլ ընդդիամադիր հայտնի լրագրող Այթեն Մամեդովան էր իր տան մոտ հարձակման ենթարկվել։ Մի տղամարդ դանակով հարձակվել էր նրա վրա՝ փորձելով կտրել կոկորդը ու սպառնալիքներ հնչեցրել։
Այդ հարձակումը դատապարտել են մի շարք միջազգային լրագրողական կազմակերպություններ, նաև՝ ԱՄՆ Պետդեպը, իսկ ահա ադրբեջանական իշխանությունները լռում են։

Օրերս էլ ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ հանդես էին եկել Վեհաժողովի կողմից Ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ բանաձև ընդունելու նախաձեռնությամբ։ Նախագծի հեղինակները նշում էին, որ ԵԽԽՎ-ն պետք է ուշադրությամբ դիտարկի և ուսումնասիրի սպանությունների ու հարձակումների դեպքերը, որոնք սպառնում են ադրբեջանցի լրագրողների, բլոգերների և իրավապաշտպանների կյանքին ու ազատությանը, և պատրաստել համապարփակ զեկույց այդ խնդրի վերաբերյալ:

Էմմա Չոբանյան