Ֆլայ Արնան մասնակցել է Արաբական ճանապարհորդական շուկա 2022 ցուցահանդեսին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկությունը, մասնակցել է մայիսի 9-12-ը Դուբայում անցկացվող Արաբական ճանապարհորդական շուկա 2022 (The Arabian Travel Market 2022) ցուցահանդեսին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի տաղավարում.տեղեկացնում են «Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունից։

«Ֆլայ Արնա»- ի մասնակցությունը The Arabian Travel Market 2022 միջոցառմանը նման ցուցահանդեսին ավիաընկերության առաջին մասնակցությունն է՝ ապրանքանիշի ներկայացումից ի վեր: «Ֆլայ Արնա»-ն օգտագործել է այս հնարավորությունը շփվելու հաճախորդների հետ և ցուցադրելու հարմարավետության, հուսալիության և գին-որակ համադրության վրա հիմնված բիզնես մոդելը, որին կհետևի նոր ավիաընկերությունը:

Arabian Travel Market-ը Մերձավոր Արևելքի զբոսաշրջության ոլորտի առաջատար առևտրային ցուցահանդեսն է, որին մասնակցում են ոլորտի մասնագետներ, պետական ​​պաշտոնյաներ և միջազգային հեղինակություններ՝ շփումների, բանակցությունների և ճամփորդության ոլորտում վերջին միտումները քննարկելու նպատակով: 28-րդ ցուցահանդեսի ընթացքում ցուցադրողները գնորդներին և առևտրային այցելուներին ցուցադրել են հազարավոր ապրանքներ և ճանապարհորդական նպատակակետի առաջարկներ ամբողջ աշխարհից: