Ուկրաինայի ժողովրդավարության և պաշտպանության վարկերի վարձակալության ակտը` ընդդեմ Ռուսաստանի

Լուրեր

11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի ժողովրդավարության և պաշտպանության վարկերի վարձակալության ակտն այսօր ներկայացվել է Բայդենի սեղանին երկկուսակցական ճնշող աջակցությամբ, ինչը թույլ է տալիս ավելի հեշտացնել ու արագացնել ամերիկյան զենքերի տեղափոխումը դեպի Ուկրաինա։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ԱՄՆ-ը մոտ 8000 ինքնաթիռ առաքեց Խորհրդային Միություն, որպեսզի դրանք դուրս բերվեին ընդդեմ նացիստական ուժերի: Ինչպես այս օրինագծի հեղինակներից սենատոր Դեն Սալիվանն է ասում, «ծրագիրն այս անգամ ունի այլ թիրախ: Եվ թիրախը Ռուսաստանն է»:

Նոր օրենքի անհրաժեշտությունն առաջ եկավ հատկապես այն բանից հետո, երբ ստացվեցին տեղեկություններ, որ ռուսները ուկրաինացիներին ստիպում են տեղափոխվել Ռուսաստան: Այս մասին է հայտարարել նաեւ Պենտագոնի մամուլի քարտուղարմ Ջոն Քըրբին:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն էլ երկուշաբթի օրը հայտարարեց, որ ապացույցներ ունի ենթադրյալ պատերազմական հանցագործությունների մասին, որոնք իրագործվել են այս տարվա սկզբին Կիևում ռուսական ուժերի կողմից:

Իսկ ահա մայիսի 9-ին, երբ Ռուսաստանում նշում են Հաղթանակի օրը, Պուտինն Ուկրաինային եւ Արեւմուտքին է մեղադրում, իր խոսքերով ասած, «անընդունելի սպառնալիքների» համար:

«Դուք պայքարում եք հանուն հայրենիքի, նրա ապագայի համար, որպեսզի ոչ ոք չմոռանա Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը։ Որպեսզի աշխարհում տեղ չմնա դահիճների և նացիստների համար»,-ասել է նա զինված ուժերին հղված իր ուղերձում:

Սակայն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, երկուշաբթի օրը Պուտինի ելույթի ժամանակ հրապարակված տեսանյութում պնդում է, որ լինելու է Ուկրաինայի սեփական Հաղթանակի օրը:

«Դատապարտվելու եւ պարտվելու է նա, ով այսօր կրկնում է Հիտլերի վարչակարգի սարսափելի հանցագործությունները»,-ասել է նա:

Փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից սկսված ներխուժումից ի վեր Միացյալ Նահանգները Ուկրաինային տրամադրել է մոտ 4 միլիարդ դոլարի զենք և տեխնիկա: Նախագահ Բայդենը Կոնգրեսից խնդրել է 33 միլիարդ դոլարի լրացուցիչ միջոցներ` մինչեւ սեպտեմբեր Ուկրաինայի համար նոր մատակարարումներ իրականացնելու նպատակով: