Ունենք 2 տասնյակից ավելի ուսուցիչներ, որ մայիսից կստանան շուրջ 400 հազար և ավելի վարձատրություն. Ժաննա Անդրեասյան

Լուրեր

11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ամփոփվում են կամավոր ատեստավորման փորձնական փուլի արդյունքում բարձրացված դրույքաչափի ու հավելավճարի արդյունքում 478 ուսուցիչների վարձատրության նոր չափերը, որի մեջ դեռ հաշվի առնված չեն տարակարգի հավելավճարները, եթե ուսուցիչը նաև տարակարգ ունի։

«Ըստ այդմ, միայն կամավոր ատեստավորման արդյունքում վերանայված դրույքաչափով և հավելավճարով ունենք երկու տասնյակից ավելի ուսուցիչներ, որ մայիսից հաշվված արդեն կստանան շուրջ 400 հազար և ավելի վարձատրություն՝ կախված իրենց դասավանդվող ժամերից։

Ունենք ուսուցիչներ, որոնց վարձատրությունը կհասնի 450 հազարի, ամենաբարձր վարձատրությունն այս պահին առանց տարակարգի հաշվի առնման կկազմի շուրջ 533 հազար դրամ։

Տարակարգ ունեցող ուսուցիչների դեպքում այս թվերին կգումարվի նաև տարակարգի հավելավճարի չափը։ Առաջիկայում այս թվերն ամբողջական և ամփոփ կներկայացնենք»,- գրել է Անդրեասյանը: