Խստիվ արգելել դրամահավաքը դպրոցներում և զերծ պահել քաղաքական գործընթացներից․ Շիրակի մարզպետ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ՝ մի քանի նախազգուշացումներ անելով։
Նա հանձնարարեց խստիվ արգելել դրամահավաքն ավարտական բոլոր դասարաններում, դպրոցում չզբաղվել քաղաքականությամբ, ավելորդ հաստիքներ չպահել։

«Խնդրում եմ խիստ հետևողական լինել այս գործընթացին, սոցիալական բազմաբևեռվածությունը շատ ավելի ցցուն կերպով արտահայտվում է ավարտական դասարանների միջոցառումների հետ կապված, որն անթույլատրելի է։

Կլինեն մարդիկ, որոնք կկարծեն,թե ինչքան էլ հորդորենք, չի հաջողվի խուսափել այդ արատավոր երևույթից, բայց հավատացնում եմ ձեզ ՝միանգամայն հնարավոր է խուսափել այդ երևույթներից։ Բնականաբար, կլինեն դասարաններ ու երեխաներ, որոնք կուզենան ինչ-որ կերպ նշել, կարևորել այդ օրը, բայց հավատացեք առանց ավելորդ գումարների էլ դա հնարավոր է անել։

Խստիվ արգելել դրամահավաքներն ավարտական բոլոր դասարաններում։ Սա ոչ միայն 12-րդ դասարանին է վերաբերում, այլ 4-րդ դասարանին, 9-րդ դասարանին և դրանցից ածանցյալ տարբեր գործընթացներին։

Խնդրում եմ ավելի նրբանկատ լինել այն աշակերտների նկատմամբ, որոնք ավելի խոցելի սոցիալական խմբերում են և ձեր հնարավորությունների շրջանակում զրույց ունենալ այս աշակերտների հետ, որովհետև դժգոհությունները հիմնականում այս աշակերտների կողմից են և, կարծում եմ, որ իրենք ավելի անկեղծ են»,- ասաց մարզպետը։

Նազելի Բաղդասարյանն անդրադարձավ նաև աշակերտների հագուստի խնդրին։
«Ես չեմ ուզում բռնանալ որևէ աշակերտի իրավունքներին, բայց եկեք դպրոցը պահենք դպրոցին հարիր, բազմաթիվ շքեղությունմեր թույլ չտանք, որ դպրոց բերվեն և շատ դեպքերում ուսուցիչը մտնելով կաշկանդված չզգան աշակերտների ներկայությունից»,-ասաց մարզպետը։

Մարզպետի դիտարկմամբ՝ դպրոցը պետք է դուրս լինի ցանկացած քաղաքական գործընթացից։ Մարզի 29 դպրոցներում մրցույթներ են անցկացվել և որևէ տեղ, ըստ Նազելի Բաղդասարյանի, որևէ քաղաքական միջամտություն չի եղել։

«Որևէ քաղաքական հայացքի չպետք է հարի դպրոցը, դպրոցը կրթության և դաստիարակության տեղ է։ Սա խնդրանք ընդունենք, եթե խնդրանքը ի կատար չի ածվում, դրան հաջորդում են ավելի ծանր գործընթացներ»,- հայտարարեց Նազելի Բաղդասարյանը։

Արմիկ Մովսիսյան