Փաստաբանների պալատը պահանջում է պատասխանատվության ենթարկել ապօրինություն դրսևորած ոստիկաններին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստորև ներկայացնում ենք ՀՀ Փաստաբանների պալատի տարածած հայտարարությունը․

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ՝ Պալատ) խորհուրդը, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Պավել Գյուլումյանի, Գայանե Դեմիրչյանի, Ռուբեն Հակոբյանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի և Մարինե Ֆարմանյանի, Արսեն Հարությունյանի, Լիլիթ Ղազանչյանի, Մանե Կարապետյանի

2022 թվականի մայիսի 8-ին, ուսումնասիրելով փաստաբանների, լրագրողների և այլ քաղաքացիների հրապարակային ահազանգերը, պարզել է, որ վերջին օրերին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող խաղաղ հավաքների և քաղաքացիական ակցիաների ընթացքում ի հայտ են եկել Սահմանադրությամբ ամրագրված, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների աննախադեպ և համատարած խախտման ու ոտնահարման դեպքեր, որոնք ուղեկցվել են Ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ ոչ իրավաչափ գործողություններով:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը արձանագրել է հետևյալը.

Մասնավորապես, այս օրերին ծավալվող հավաքների, բողոքի ակցիաների և երթերի մասնակիցների նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից «հասարակական կարգի պահպանության» անվան տակ իրականացվում են անհիմն և անօրինական գործողություններ, այդ թվում՝

առանց տարբերանշանների ոստիկանության ծառայողների ներգրավմամբ.
առանց հիմքի քաղաքացիներին վարչական ձերբակալման ենթարկելով.
առանց հիմքի տրանսպորտային միջոցներն առգրավելով և անհիմն պահելով,
ոստիկանության ծառայողների հայհոյախառն և ժարգոնային խոսքերով,
ոչ անհրաժեշտ ու չհիմնավորված ֆիզիկական ուժի և ձեռնամարտի հնարքների կիրառմամբ,
անչափահասների և կանանց նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառմամբ:

Նշված գործողությունները, ի թիվս այլ քաղաքացիների, իրականացվել են նաև մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների և լրագրողների նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն օրեր շարունակ մեծ մտահոգությամբ հետևում է տեղի ունեցող գործընթացներին։

Անթույլատրելի է խաղաղ ցուցարարների, այդ թվում` անչափահասների նկատմամբ բռնություն կիրառելու և բերման ենթարկելու գործելաոճը։ Անընդունելի ենք համարում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանների և լրագրողների նկատմամբ կիրառվող բռնության և անհանդուրժողականության դեպքերը, որոնք դեմ են ժողովրդավարական արժեքներին և իրավական պետության առաջնահերթություններին։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորվում է իրավաբանական օգնության տրամադրումը փաստաբանության միջոցով և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը մշտապես կարևորել է և ուշադրության կենտրոնում է պահել մարդու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովման հարցը:

Վերոգրյալով պայմանավորված, դատապարտելի է ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների և ազատությունների ցանկացած խախտում կամ ոտնձգության որևէ փորձ։

Ամփոփելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի, ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության 2.2. կետի պահանջները, Փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է կոչով դիմել՝

Ոստիկանության ծառայողներին՝ զերծ մնալու մարդու իրավունքները և ազատությունները խախտող որևէ ապօրինի գործողությունից.

Ոստիկանության ղեկավարությանը՝ լուծելու ապօրինություն դրսևորած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը»: