Գներն աճում են նոր թափով․ 2020-ից ի վեր գնաճի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլին նախորդ՝ մարտ ամսվա համեմատ Հանրապետությունում 2,3 % գնաճ է նկատվել, միայն սննդամթերքն ու խմիչքները թանկացել են 4 %-ով։ Նախորդ տարվա համեմատ՝ այսինքն՝ 1 տարում, գնաճը կազմել է 8,4 %, սննդամթերքն ու խմիչքը թանկացել են 14,3 %ով: Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Նշենք, որ սպառողական գների ինդեքսի աճը մարտին նախորդ ամիսների համեմատ արագացել է։ Հունվարին աճը կազմել էր 7,1 %, փետրվարին՝ 6,5 %, մարտին՝ 7,5 %, ապրիլին արդեն՝ 8,4 %:

Հացաբուլկեղենն ու ձավարեղենը 1 ամսում թանկացել են 2,5 %-ով, կաթնամթերքը, պանիրն ու ձուն՝ 3,1 %-ով, մրգերը՝ 8,5 %-ով, յուղեր և ճարպերը՝ 4,3 %-ով, միսը՝ 1 %-ով, ձուկ և ծովամթերքը՝ 0,4 %-ով, շաքարն ու շոկոլադը՝ 0,7 %-ով, սուրճը, թեյն ու կակաոն՝ 1,3 %-ով, հանքային կամ աղբյուրի ջրերը՝ 1,2 %-ով, օղին՝ 2,1 % -ով, գարեջուրը 1,7 % -ով, ծխախոտը՝ 0,6 % -ով, էժանացել է միայն գինին՝ 0,5 %-ով: Ամենաշատը թանկացել է բանջարեղենը՝ 11,2 %:

Ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 2 % գնաճ: Բենզինն ու դիզելային վառելիքը թանկացել են համապատասխանաբար 1.1% և 7.2%-ով։

Բնակչությանը մատուցված ծառայությունները թանկացել են 0.7%-ով: Ամենաշատը թանկացել են ֆինանսական ծառայությունները՝ 5,8 %, դրան հաջորդում են հանգստի կազմակերպման և հյուրանոցային ծառայությունները՝ համապատասխանաբար 3,7 և 3,9 %-ով։

Տրանսպորտային ծառայությունները թանկացել են 1.2%-ով, ինչը պայմանավորվել է օդային տրանսպորտով միջազգային չվերթների գների 3.5% թանկացմամբ:

Նշենք, որ սա 2020-ի նոյեմբերից ի վեր ամսական ամենաբարձր գնաճն է։ 2020 թվականի նոյեմբերին ամսական գնաճը կազմել էր 3,4 %, դեկտեմբերին՝ 2,2 %: Դրանից հետո ամսական գնաճի տեմպը նվազել էր։

Այս ամիս գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.4%-ով: 

 

Անժելա Պողոսյան