ԱՄՆ-ը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Շվեդիային

Լուրեր

11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
Բոլորը

Եթե Շվեդիան և հարևան Ֆինլանդիան ձգտեն անդամակցել ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ը պատրաստ է տրամադրել «անվտանգության երաշխիքներ» մինչև նրանց դիմումի քննարկումը։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն,  գրում է VOA-ն։

Վերջինն այս մասին հայտնել է շվեդական SVT հեռուստաալիքին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ Վաշինգտոնում ունեցած հանդիպումներից հետո։ Լինդեի խոսքով՝ ԱՄՆ-ը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։

«Հիմա իսկապես սարսափելի ժամանակ է, հաշվի առնելով Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, որը ստիպեց մեզ բոլորիս մտածել, թե որն է ամենաանվտանգ իրավիճակը մեր երկրների և ժողովուրդների համար»,- ասել է նա:

Բլինքենը շնորհակալություն է հայտնել իր շվեդ գործընկերոջը համագործակցության համար։

«Մենք երկուսս էլ պաշտպանում ենք Ուկրաինայի ժողովրդին, սակայն մենք նաև հանդես ենք գալիս միջազգային կարգի սկզբունքների օգտին, որոնք ՌԴ կողմից ագրեսիայի են ենթարկվում Ուկրաինայում։ Այսպիսով, մենք ԱՄՆ-ում երախտապարտ ենք այս գործընկերության համար, երախտապարտ ենք այն աշխատանքի համար, որը մենք անում ենք միասին», – ասել է Բլինքենը:

Ուկրաինա ռուսական ներխուժումից ցնցված՝ Շվեդիան և Ֆինլանդիան, կարծես, պատրաստ են հրաժարվել ռազմական դաշինքներին չմիանալու իրենց վաղեմի քաղաքականությունից և դիմել ՆԱՏՕ-ին։ Ռուսաստանը նախազգուշացրել է որոշ հետևանքների մասին, եթե դա տեղի ունենա, և երկու երկրներն էլ փնտրում են դաշինքի պաշտպանության ինչ-որ ձև այն պահից, երբ նրանք դիմեն ՆԱՏՕ-ին միանալու համար, մի գործընթաց, որը կարող է տևել մի քանի ամիս:

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հաստատել է Լոնդոնի աջակցությունը Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

Ակնկալվում է, որ Ֆինլանդիան և Շվեդիան հաջորդ շաբաթ կհայտարարեն, թե արդյոք նրանք ձգտելու են անդամակցել դաշինքին:

«Ես չեմ կարող պատկերացնել, որ մենք աջակցություն չենք ցուցաբերի»,- ասել է Ուոլեսը լրագրողներին: «Մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է»։

Ուոլասի խոսքով՝ Ֆինլանդիան «նպաստավոր դիրքերում է» ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, և Բրիտանիայի խորհրդարանը կկարողանա «արագ» վավերացնել Ֆինլանդիայի անդամակցության որոշումը։

Չորեքշաբթի Ուոլեսը հետևել է Արևմտյան Ֆինլանդիայում անցկացվող զորավարժություններին, որին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Լատվիայի, ԱՄՆ-ի և Էստոնիայի զորքերը:

Տաթև Ֆռանգյան