ՌԴ քաղաքացիներին կողոպտած տղամարդը հայտնաբերվել է

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ապրիլի 16-ին ոստիկանություն զանգած ՌԴ քաղաքացին հայտնել էր, որ ժամը 17.10-ից 17.20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արգիշտիի փողոցում մոտենալով իրեն և ներկայանալով որպես թմրանյութերի վերահսկողության աշխատակից՝ ցույց է տվել անհայտ վկայական և խաբեությամբ իր պայուսակից վերցրել 80 000 դրամ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Նմանատիպ ահազանգ է ստացվել նաև ապրիլի 26-ին. ժամը 20.45-ին անհայտ անձը Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքում մոտենալով ՌԴ մի քաղաքացու՝ ներկայացել է որպես ոստիկանության աշխատակից և, իրացնելով իր ենթադրյալ իրավունքները, խուզարկությամբ նրա գրպաններից փող է վերցրել:

Երկու դեպքով էլ կողոպուտի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ներքին Չարբախի 5-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել և, կողոպուտները կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 36-ամյա մի տղամարդու: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն: