ՌԴ տարածքում արգելափակվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմին պատկանող լրատվական կայքի գործունեությունը

Լուրեր

14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
Բոլորը

Ռուսաստանն իր տարածքում արգելափակել է ադրբեջանական ևս մեկ կայքի, այս անգամ՝ Caliber.az-ի հասանելիությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ որոշումը կայացրել է Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցությունների վերահսկման դաշնային ծառայությունը՝ Ռոսկոմնադզորը։

Այս մասին նախապես տեղյակ չի պահվել և չի ծանուցվել կայքի խմբագրությանը։

Ադրբեջանում այս որոշումը, իհարկե, բողոքի ալիք է բարձրացրել, Բաքվում այն համարում են կանխակալ և անօրինական։

Նշենք, որ Caliber.az-ը գործում է երեք լեզուներով՝ ադրբեջաներեն, ռուսերեն ու հայերեն։ Տարբեր տեղեկություններով՝ կայքը պատկանում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմին, հակահայկական քարոզչության ամենակատիվ դերակատարներից է։ Բացի այդ, այն նաև ակտիվ հակառուսական քարոզչությամբ է զբաղվում, հատկապես, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի դեմ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռոսկոմնադզորն արգելափակել էր ադրբեջանական իշխանությունների խոսափող haqqin․az, minval․az, oxu․az, musavat․com, baku. Ws կայքերի հասանելիությունը։

Էմմա Չոբանյան