Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին․ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակությանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Պատվիրակության կազմում են եղել Պետքարտուղարության Կովկասի հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում ԱՄՆ դեսպաններ Էրլ Լիտցենբերգերը, Քելլի Դեգնանն ու Լինն Թրեյսին։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում լայն քննարկումներ են ծավալվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարի շուրջ։ Ընդգծվել է, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Նշվել է, որ այդ ընթացում երկրների միջև հաջող համագործակցություն է հաստատվել, մասնավորապես, սերտ փոխգործակցություն է իրականացվել էներգետիկայի ոլորտում։

Զրույցի ընթացքում կարծիքների փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային հարցերի շուրջ, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի պատրաստման համար բանակցությունների վարման, հաղորդակցությունների բացման հարցեր։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը պատրաստ է բանակցությունների մեկնարկին՝ կապված խաղաղության պայմանագրի հետ։ Բացի այդ, Ալիևը նաև անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։

Հանդիպմանը նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության ապահովման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Հավելենք, որ Էրիկա Օլսոնն ավելի վաղ հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Բաքվում Օլսոնը մասնակցելու է ԱՄՆ առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովին։

Էմմա Չոբանյան