Սպասում ենք` հաջորդ պայթյունի լուրը երբ ենք լսելու. Փաշինյանը`մեքենաների գազաբալոնների խնդրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 23,4 մլն դրամ հատկացնել ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման գործընթացի ավտոմատացված համակարգի ներդրման նպատակով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ համակարգը կսկսի գործել օգոստոսի 1-ից. «Հայաստանում բոլոր սեղմված գազով և հեղուկ գազով մեքենաների սարքավորումները պետք է առնվազն 2 տարին մեկ ստուգվեն: Կան որոշ տեսակի բալոններ, որնք կարելի է երեք տարին մեկ ստուգել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գազով աշխատող հսկայական քանակ կա ՀՀ-ում և ժամանակ առ ժամանակ սպասում են, թե հաջորդ պայթյունի լուրը երբ կլսեն. «Պարտավոր ենք ապահովել քաղաքացիների անվտանգությունը: Պարեկային ոստիկանությունը օնլայն, երբեմն նույնիսկ առանց մեքենան կանգնեցնելու կարող է ստուգել՝ այդ մեքենայի վրա կա՞ համապատասխան վկայական, թե ոչ, գազաբալոնը լիցենզավորված է, թե ոչ: Սրանով նվազագույնի կհասցնենք պատահարները»:

Սանոսյանը նշեց, որ դիմելու պահից 23 օրվա ընթացքում նախարարությունը լիցենզա պետք է տա, սակայն դրանք կարող են տալ ավելի շուտ. «Իհարկե, մենք շուկայում գին թելադրող չենք, բայց այս պահին քաղաքացու համար 8-12 հազար դրամ արժե այս ծառայությունը»:

Նշվեց նաև որ օգոստոսի 1-ից հետո այն մեքենաները, որոնց գազաբալոնները վկայագրում չեն անցել, նրանք չեն կարող լիցքավորվել ԱԳԼՃԿ-ներում:

Մանրամասները՝ տեսանյութում: