Աղբի կույտ ես տեսնում, հարցնում ես` որտեղի՞ց, ասում են` շաբաթօրյակ ենք արել, բերել ենք անտառ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ կառավարության այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստի ընթացքում խոսվեց նաև առաջիկայում անցկացվելիք շաբաթօրյակից։ Վարչապետը նկատեց․ «Աղբի կույտ ես տեսնում, հարցնում ես` որտեղի՞ց, ասում են` շաբաթօրյակ ենք արել բերել ենք անտառ»։

Ապրիլի 30-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Համավարակով պայմանավորված՝ վերջին 2 տարիներին շաբաթօրյակ չի կազմակերպվել: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Հիմա գործընկեր կառույցների հետ աշխատել ենք, բավականին ակտիվ ներգրավված են նախարարությունները, մարզպետարանները, Երևան համայնքը: Մի խնդիր կարող ենք ունենալ՝ կապված եղանակային պայմանների հետ, բայց շաբաթօրյակի օրը չենք փոխի: Այն մարզերում, որտեղ եղանակային պայմանները թույլ չեն տա, հաջորդ շաբաթ կիրականացնենք: Առիթից օգտվելով՝ մեր հայրենակիցներին, գործընկերներին ուզում եմ հորդորել՝ ներգրավվել առաջիկա շաբաթօրյակի աշխատանքներին»,- ասաց Սանոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս թեմայի հետ կապված հանձնարարական տվեց՝ հաշվի առնելով տարածված մի խնդիր:

«Մենք շատ հաճած հետևյալ երևույթի հետ ենք բախվում, որ մենք գնում ենք, տեսախցիկների առաջ հավաքում ենք աղբը x վայրից և տեղափոխում y վայր: Հետո y վայրից տանում ենք z վայր: Սա չափազանցություն չէ, որովհետև մենք աղբավայրերի և կոշտ թափոնների կառավարման խնդիր ունենք:

Եթե մենք ունենալու ենք այդպիսի երևույթներ, ավելի լավ է՝ եկեք չանենք: Ավելի լավ է՝ կենտրոնանանք կոշտ թափոնների կառավարման մեր համակարգի ներդրման և աշխատանքի վրա, որովհետև աղբը պետք է տեղափոխվի միայն աղբավայր: Սա եկեք արձանագրենք որպես խստիվ հանձնարարական»,- ասաց Փաշինյանը:

«Մայրուղիների երկայնքով աղբի կույտ ես տեսնում, հարցնում ես` որտեղի՞ց, ասում են` շաբաթօրյակ ենք արել, բերել ենք անտառ»,- նշեց վարչապետը՝ հորդորելով՝ նման երևույթներ թույլ չտալ:

Մանրամասները՝ տեսանյութում: