Վարչապետի անվտանգության ապահովումը չի կարող այլոց անվտանգության հաշվին լինել․ պիտի կարգավորվի ուղեկցող ծառայությունը․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հետ

-Պարո՛ն Գաբրիելյան, ինչո՞ւ կառավարող ուժը, վարչապետը հանդես չեն գալիս պարզաբանումներով և գնահատականներով՝ վարչապետի ավտոշարասյունն ուղեկցող Ճանապարհային ոստիկանության ուղեկցող ավտոմեքենայի վարորդի կողմից կնոջը վրաերթի ենթարկելու հարցով։ Ճիշտ է՝ վարորդը ձերբակալվել է, բայց ինչո՞ւ չկան պաշտոնանկություններ, գնահատականներ։

-Ուզում եմ իմ կարեկցանքը հայտնել երեկվա միջադեպում զոհվածների ընտանիքի անդամներին։ Ինչ վերաբերում է վարչապետի մասով, կարծում եմ՝ այսօր կամ վաղը վարչապետի պատշաճ արձագանքը ողբերգական միջադեպի վերաբերյալ հասարակությունը կլսի։

-Վարչապե՞տն է հրահանգում, որ ագրեսիվ վարեն իրեն ուղեկցողները։ Նա այդ շարասյան մեջ է, և կարող է սաստել, բայց փաստացի չի սաստում։

Վարչապետը, անշուշտ, կարողանում է հրահանգել, բայց անվտանգության ծառայություններն են կազմակերպում շարասյան տեղաշարժը, հաշվարկում արագությունը։ Այն, որ տվյալ ոլորտի հետ մենք խնդիրներ ունենք, ես տեսել եմ՝ անցյալ տարի դեպք է եղել ճանապարհային ոստիկանության ուղեկցողների վարելու ոճի հետ կապված։ Կարծում եմ՝ դա պատշաճ արձագանք կստանա, և այդ ծառայությունն ավելի պետք է հստակեցվի և խստացվի, կարգավորվի։

-Հատկապես իրավապաշտպաններն այս հարցը բարձրացրեցին, որ ստացվում է՝ պաշտոնատար անձի, այս դեպքում՝ վարչապետի անվտանգությունն ապահովող կառույցների աշխատանքը կարող է վտանգել քաղաքացիների անվտանգությունը, սպառնալ նրանց կյանքին։ Ոչ միայն վարչապետին ուղեկցող, այլ ընդհանրապես՝ Ճանապարհային ոստիկանության ծառայողների աշխատանքից շատ են դժգոհությունները, որ ոչ միայն կայծակնային արագությամբ են վարում, այլև փողոցի հոծ գիծը հատելով՝ փոխում են երթևեկի ուղղությունը, ագրեսիվ են երթևեկում։ Փոփոխություն չպիտի՞ ենթարկվի այս հարցը։

-Վարչապետին ուղեկցող անվտանգության ծառայությունը, անշուշտ, ապահովում է վարչապետի անվտանգությունը, բայց միանշանակ ճիշտ եք՝ դա չի կարող լինել այլոց անվտանգության հաշվին։ Ինչ վերաբերում է Ճանապարհային ոստիկանության ծառայությանը, այդ հարցը կարելի է ավելի գլոբալ դիտարկել։ Իմ կարծիքով՝ մասնավորապես Երևան քաղաքում երթևեկության հետ կապված լրջագույն խնդիր ունենք և այդ խնդրով մասնագետների հետ որոշակի քննարկումներ ունենք։ Դեռ նախնական փուլում ենք, որովհետև ակնհայտ է, որ Երևան քաղաքում երթևեկության հետ կապված լրջագույն խնդիրներ կան։

-Իսկ Ճանապարհային ոստիկանության հետ կապված մարդիկ կտեսնե՞ն պաշտոնանկություն, պարզաբանումներ ի վերջո։

-Եկեք, ամեն դեպքում, այս կամ այն դեպքն ամբողջ Ճանապարհային ոստիկանության վրա չպրոյեկտենք։

-Բայց կարևոր հարց է՝ ինչպե՞ս անել, որ բացառվեն այսպիսի դեպքերը։ Խնդիրը դա է։

-Նման դեպքերը պետք է բացառվեն երթևեկության ոլորտի կարգավորումով և, անշուշտ, երեկվա միջադեպը պետք է պատշաճ քննվի և բոլոր մեղավորները խստագույնս պատիժ կրեն։

-Այդ վարորդը ձերբակալված է, մենք էլ գործի ընթացքին կհետևենք։ Հատկապես, երբ ընդդիմությունն է բողոքի ակցիաներ անում, այդպիսի դեպքերը քաղաքական աստառ են ստանում, անգամ այն համեմատվեց «Առագաստ» սրճարանում Քոչարյանի թիկնազորի անդամների կողմից դաշնակցական Պողոս Պողոսյանի ծեծի, որից հետո՝ մահվան դեպքի հետ։ 

-Երեկվա ողբերգական միջադեպի հետ կապված քաղաքական նպատակներով, քաղաքական դիվիդենտների մասով արտահայտություններ անելը համարում եմ անբարոյականություն։ Տեղի է ունեցել ողբերգական միջադեպ՝ շատ ցավալի, և նման միջադեպն օգտագործել քաղաքական շահարկումների մեջ․․․ կարծում եմ՝ այդ մարդիկ նախևառաջ պետք է մտածեն զոհվածի ընտանիքի անդամների մասին։ Հաշվի առնելով մարդկանց վիշտը՝ կարծում եմ, որ այդքան էլ բարոյական չէ նման հարցը շահարկելը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան