Հաստատվել է նախադպրոցական հաստատության տնօրենի հավաստագրման քննության հարցաշարը

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի հարցաշարը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հարցաշարում ներառված է 341 հարց` ՀՀ սահմանադրության, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», Քաղաքացիական, Աշխատանքային, Վարչական իրավախախտումների օրենսգրքերի, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների օրինակելի կանոնադրության, ֆինանսավորման, մանկավարժական աշխատողների ընտրության, սաների ընդունելության կարգերի և մի շարք այլ ենթաօրենսդրական ակտերի մասին: Հարցեր կան նաև նախադպրոցական կրթության մեթոդական տարբեր ցուցումների, սանիտարական նորմերի, երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող պահանջների և այլնի վերաբերյալ:

Տեղեկացնենք, որ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և քննությունների կազմակերպման կարգը հաստատվել է 2022 թվականի հունվարի 14-ին` ԿԳՄՍ նախարարի թիվ 02-Ն հրամանով: Ըստ այդմ՝ սահմանվում է, որ հավաստագիրը պարտադիր փաստաթուղթ է՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթին մասնակցելու, նշանակվելու կամ ընտրվելու համար՝ անկախ հաստատության կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:

Հավաստագրման քննությանը կարող է մասնակցել ցանկացած անձ, որը սահմանված կարգով մասնակցել է վերապատրաստման դասընթացին: Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով։