Հայաստանում ծնելիությունը շարունակում է նվազել․ ի՞նչ է անում պետությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն մի քանի տասնամյակ Հայաստանի բնակչության թիվը նվազում է և ծերանում: Պատճառը ծնելիության ցածր մակարդակն ու արտագաղթի բարձր տեմպերն են։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ժողովրդագրական ծրագրերի ղեկավարի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին ծնունդների թիվը 200-ով նվազել է, իսկ մահերինը՝ աճել։

Հայաստանում ժողովրդագրական պատկերի վրա բացասական ազդեցություն են թողել նաև համավարակն ու արցախյան 44-օրյա պատերազմը․ 2020 թվականին մահերի թիվն աճել է 10․000-ով։

Հուսադրող չէ նաև 2021-ի պատկերը։ Ծնունդների թիվը թեպետ մոտ 100-ով գերազանցել է մահերինը, սակայն երկարաժամկետ կտրվածքով պարզ վերարտադրություն չի ապահովվում։

Ծնելիության գումարային գործակիցը ոչ միայն ցածր է, այլև շարունակում է նվազել։

Պատկերը բարելավելու համար 2020 թվականի հուլիսի 1-ից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկսեց 3 ծրագիր իրականացնել։ Դրանցից առաջինով միանվագ դրամական աջակցություն է տրվում առնվազն 2 երեխա ունեցող ընտանիքներին, որոնք ցանկանում են բնակարան ձեռք բերել ՀՀ մարզերում, երկրորդ ծրագրով աջակցություն է տրամադրվում հիփոթեքով բնակարան ձեռք բերող ընտանիքներին՝ կանխավճարի ապահովագրության համար, իսկ երրորդ ծրագրով ֆինանսական աջակցությունն ուղղվում է հիփոթեքի մայր գումարի նվազեցմանը։ Աջակցության ծրագրերով տրամադրվում է մինչև 4 մլն դրամի աջակցություն։

Երեխայի ծննդյան աջակցության ծրագրով սահմանափակում չկա, այսինքն՝ ընտանիքը կարող է ծրագրից օգտվել այնքան անգամ, որքան ընտանիքում նոր երեխա կծնվի։ Ծրագրի հետ կապված մանրամասներ շահառուները կարող են ստանալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ըստ մասնագետների կանխատեսումների՝ Հայաստանում ծնունդների թիվն էականորեն կնվազի նաև 2027-28 թվականներին, քանի որ այդ ժամանակ ծնունակ տարիք կմտնեն 2000 թվականին ծնվածները, իսկ 2020-ին ծնվել են ամենաքիչ թվով երեխաները՝ 13 երեխա՝ 10 կնոջ հաշվով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան