Գլխավոր դատախազը դիմեց զոհվածների ծնողներին. «Ձեր պահանջի արդարացիությունը չի կարող վիճարկվել». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Զոհված զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի Ազնավուրի անվան հրապարակում, ապա երթով հասան ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմելով բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների ծնողներին՝ ընդգծեց, որ նրանց պահանջի արդարացիությունը չի կարող վիճարկվել:

«Խոնարհվում եմ բոլոր հերոս տղերքի շիրիմների առաջ. հազարավոր տղաներ ենք կորցրել այս պատերազմում: Ես հասկանում եմ ձեր վիշտը»,- նշեց Արթուր Դավթյանը։

Գլխավոր դատախազը հավաստիացրեց, որ երբ խոսքը վերաբերում է քրեական գործին, ապա գործ ունենք բացարձակ օրենքով նախատեսված իրավիճակների հետ, և որ դատախազական ներգործության ոչ մի միջոց չի ուշացել, այս պահին էլ բոլոր հնարավոր գործիքակազմը կիրառվում է օբյեկտիվ քննություն իրականացնելու, վերջնական իրավական գնահատական տալու համար։

«Խնդիրն առաջացավ այն պահից, երբ վարչապետն ասաց, թե «Կարող էինք կանխել պատերազմը, որի հետևանքով մենք կունենանյինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի» ու այդտեղից հայտարարեցին, որ այսքանը բավական է, որ մեղադրանքի նկարագրություն իրականացվի, նշեց դատախազը՝ ընդգծելով, որ շատ կարևոր է, թե ինչ իրավիճակ է եղել, և եթե առանց պաշտպանություն կազմակերպելու մեր հայրենիքից տարածքներ զիջվեին, նույն տրամաբանությամբ մեղադրանք կներկայացվեր:

Դրանից հետո  զոհված զինվորների ծնողներն ու հարազատները վրդովվեցին. «Մեր երեխեքն ավելո՞րդ էին»:

Դատախազն առաջարկեց, որ ծնողներից 10 հոգու հետ հանդիպեն, հանգիստ իրավիճակում խոսեն՝ նշելով, որ նման պայմաններում անհնար է ստանալ հարցերի պատասխանները, ծնողները, սակայն, չհամաձայնեցին, առաջարկեցին կալանավորել Նիկոլ Փաշինյանին և սկսեցին վանկարկել. «Նիկոլ դավաճան»:

Մանրամասները՝ տեսանյութում: