Անկում՝ անշարժ գույքի ոլորտում․ աճ է գրանցվել միայն Երևանում

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա մարտին հանրապետությունում անշարժ գույքի հետ կապված գործարքների թվի նվազում է գրանցվել։ Անշարժ գույքին առնվող գործարքների մեջ են մտնում օտարման, գրավադրման, ժառանգության, առաջնային գրանցման, վարձակալության, վերագրանցման և օրինականացման գործարքները։ Եթե նախորդ տարվա նույն ամսին հանրապետությունում գրանցվել է 17 567 գործարք, ապա այս տարի գործարքների թիվը 17 260 է։ Նվազումը կազմել է 1,7 %: Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներից։

Ամենամեծ թվով գործարքները՝ 5748, կատարվել են Երևանում։

Միայն օտարման գործարքները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել են։  Եթե նախորդ տարվա մարտին 6563 օտարման (առքուվաճառք, նվիրատվություն, փոխանակում) գործարք է կատարվել, այս տարվա նույն ամսին գործարքների թիվը 6613 է եղել՝ 50-ով ավելի։ 

 

Առքուվաճառքի գործարքները նվազել են․ նախորդ տարվա մարտի 4883-ի փոխարեն այս տարի գրանցվել է 4859 գործարք։ 

Նշենք, որ մայրաքաղաքում, ի տարբերություն մարզերի, աճել  է անշարժ գույքի գործարքների թիվը։  Եթե նախորդ տարվա նույն ամսին կատարվել էր 5609 գործարք, այս տարի գործարքների թիվը 5749 է՝ 23,6 %-ով ավելի։ 

Ավելացել են նաև օտարերկրացի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի հետ կապված գործարքները։ 

 

2022 թ․ մարտին օտարերկրյա քաղաքացիները 140 միավոր անշարժ գույք են գնել՝ նախորդ տարվա նույն ամսվա 112-ի փոխարեն։ Ավելացել է նաև օտարերկյա քաղաքացիների կողմից վաճառքի գործարքների թիվը։ Այս տարվա մարտին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում վաճառել են 300 միավոր անշարժ գույք՝ նախորդ տարվա նույն ամսվա 249-ի փոխարեն։ Նկատենք, որ, այնուամեյանիվ, օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում ավելի շատ վաճառում են անշարժ գույք, քան գնում։