Վաշխառության, հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մոր և որդու կողմից կատարված վաշխառության, հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը, վարձակալելով Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տարածքը, մարզի տարբեր բնակավայրերում տարածել է «Կազմակերպությունը տրամադրում է գումար» բովանդակությամբ հայտարարություն: Հայտարարության հիման վրա, գումար ստանալու ակնկալիքով, նշված հասցե են դիմել մարզի բազմաթիվ բնակիչներ և նրանց կողմից տարբեր խանութներից ապառիկ վճարման կարգով գնված կենցաղային տեխնիկան վաճառել են հիշյալ տղամարդուն: Տղամարդը իր մոր Ա/Ձ-ի անունից բնակիչների հետ կնքել է առքուվաճառքի պայմանագրեր, որոնց հիման վրա նրանց պետք է փոխհատուցվեր ապրանքների շուկայական արժեքի որոշակի տոկոսը, սակայն ապրանքները վերցնելուց հետո դրանց դիմաց չի վճարվել՝ շուրջ 7 մլն ՀՀ դրամ գումար:

Պարզվել է նաև, որ տղամարդու մայրը, գրանցվելով որպես շահույթ հետապնդող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր և պատասխանատու լինելով հաշվապահական հաշվառում կազմակերպելու և հարկային օրենսդրությամբ մյուս պահանջները պահպանելու համար, օրենքով սահմանված կարգով չի կատարել իր պարտականությունները, ինչի արդյունքում չի վճարվել ընդհանուր 6.961.400 ՀՀ դրամի չափով հարկեր:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ նրա մորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին’ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: