Հանցագործության մասին զոհվածների ծնողների հաղորդումը գլխավոր դատախազը կցել է այլ գործի. նախկին դատախազ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

Շառլ Ազնավուրի հրապարակում 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են իրականացնում:

Նրանցից մեկը, որ նախկինում դատախազ է աշխատել, ընդգծեց, որ հանցագործության մասին զոհվածների ծնողների հաղորդումը գլխավոր դատախազը կցել է այլ գործի:

«2021թ. հունիսի 11-ին ես և Արծվիկ Մինասյանը հաղորդում ենք ներկայացրել. Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու փաստի առթիվ հանցագործության մասին հաղորդում:

Գործը գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է՝ կցվելու այլ քրեական գործերի: Բողոքի քննության ժամանակ գլխավոր դատախազը գտել է, որ Նիկոլ Փաշինյանի արարքում առկա է առերևույթ պետական դավաճանության հանցակազմ և գործն ուղարվել է այլ մարմինների:

Ի՞նչ է տեղի ունեցել: Հանցագործության մասին հաղորդման հիմքում դրված են եղել հանցակազմի վերաբերյալ հիմնավորումներ… Քրեական հետապնդման մարմինը այս հաղորդումը բաժանել է երկու մասին և մի մասն ուղերկել է ԱԱԾ-ում քննության, մյուս մասը՝ ՀՔԾ-ում: Հետագայում ԱԱԾ ուղարկված գործն ուղարկվել է Քննչական կոմիտե… Այսօր այս քրեական գործերի քննությունը տանում են փակուղի»,- նշեց նախկին դատախազը:

Մանրամասները՝ տեսանյութում: