Մենք պիտի կարողանանք արդար դատավճիռ կայացնել. լինելու է հաղթական Հայաստան. զոհված զինծառայողի հայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Բոլորդ հիշում եք, որ պատերազմի ավարտից հետո միանգամից հայտարարեցին, որ դավաճանություններ են եղել, իսկ հետո լռեցին։ Լռեցին , քանի որ հասկացան, որ այդ դավաճանության պոչը, եթե ոչ գլուխը, հասնում է իրենց։ Հասկացան, որ դավաճանությունը բացահայտելու դեպքում կանգնելու են դատարանի առաջ»,- այս մասին այսօր Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ մինչ օրս զոհված զինծառայողների ծնողների խոսքը, ցասումը հուզական բնույթ է կրել, սակայն այժմ պետք է կարողանան դեպի իրավական հիմք տանել այն ամենը, որը հնարավորություն կտա դավաճաններին դատապարտելու, հանցագործներին բացահայտելու և իր վերջո հասկանալու՝ այս քաջերի հաղթական բանակն ինչո՞ւ պարտվեց։

«Մենք գիտենք, որ պատերազմի ավարտից հետո ինչ-որ տարածքներ տրվեցին թշնամին, որոնք մեր զավակներն իրենց կյանքի գնով պահել էին»,- ասաց նա։

Ըստ Խաչիկ Մանուկյանի՝ լուրջ բան պետք չէ պահանջել այն խմբից, որը եկել և հայտարարում է, թե «մեղավոր է Տիգրան Մեծը, որը ծովից ծով Հայաստան ստեղծեց»:

«Այդքան նեղված են Տիգրան Մեծից, գիտեմ, որ հաջորդ զառանցանքը լինելու է այն, թե մեղավորն Աստված է, որ կավին շունչ տվեց և արարեց մեզ՝ բոլորիս, ստեղծեց հային, որն ունեցավ Հայաստան, իսկ թրքահպատակ այս դավաճանախումբն ասում է՝ մեր զավակները պետք է պահե՞ն այն։ Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել միտքը։ Մեր զավակների արյան հաշվին պետք է այդ դավաճանախումբն ապրի՞, մենք այդ ինչքա՞ն են պարտվել, որ նման դավաճանները կարողանում են մեզ իշխել, մեր զավակների արյունը խմելով՝ կարողանում են գոյանալ։ Դա իսկապես աններելի է, մենք պարտավոր ենք ոտքի կանգնել»,- ասաց Խաչիկ Մանուկյանը։

Նա կոչ արեց Փաստաբանների պալատի փաստաբաններին, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին միավորվել և կանգնել իրենց կողքին:

Խաչիկ Մանուկյանը նշեց, որ ինքը քաղաքական որևէ հարց չի հետապնդում , այլ գնում է իրավական գնահատական պահանջելու կատարված ոճիրի դեմ. «Իրավաբանները պետք է սատար կանգնեն մեր արդար պահանջին։ Մենք պիտի կարողանանք արդար դատավճիռ կայացնել… Լինելու է հաղթական Հայաստան»:

Մանրամասները՝ տեսանյութում: