2 դատավորի լիազորության դադարեցում, 4՝ խիստ նկատողություն. տվյալներ 2021թ-ին կարգապահական պատասխանատվության ենթարկված դատավորների մասին

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը տարեկան հաշվետվություն է ներկայացրել նախորդ տարվա ընթացքում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունների կասեցման մասով։ Ըստ զեկույցի՝ միայն 2021 թվականին Խորհրդի կողմից հրապարակվել է 28 որոշում, ընդունվել է 1 դատավորի լիազորությունները կասեցնելու մասին որոշում՝ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքով: Այս դեպքը վերաբերում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։

Բացի այդ, ԲԴԽ-ի որոշմամբ դադարեցվել է երկու դատավորի լիազորություն՝ նրանց նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով։

Արդարադատության նախարարի կողմից 2021 թվականին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ թվով 18 միջնորդություն, որից 8-ը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 5-ը՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, իսկ 5-ը՝ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման հիմքով՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում։

Ներկայացված միջնորդություններից 8-ը մերժվել են, 1-ով դատավորին հայտարարվել է նախազգուշացում, 2-ով՝ նկատողություն, 3-ով՝ խիստ նկատողություն, 1-ով դատավորի լիազորությունները դադարեցվել են՝ էական կարգապահական խախտման հիմքով, իսկ 3-ով կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճվել է:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ԲԴԽ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ թվով 4 միջնորդություն, որից 3-ը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման հիմքով՝ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, իսկ 1-ը՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները խախտելու հիմքով:

Ներկայացված միջնորդություններից 1-ը մերժվել է, 2-ով կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճվել է, 1-ով դատավորի լիազորությունները դադարեցվել են՝ «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենք»-ով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով:

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից Խորհուրդ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ թվով 6 միջնորդություն, որից 5-ը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, իսկ 1-ը՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման հիմքով՝ դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։

Ներկայացված միջնորդություններից 3-ը մերժվել են, 2-ով դատավորին հայտարարվել է նախազգուշացում, իսկ 1-ով՝ խիստ նկատողություն: