Թուրք ընդդիմադիր պատգամավորի դեմ Հայոց ցեղասպանության մասին գրառման համար Անկարայում հետաքննություն է սկսվել

Լուրեր

20.08.2026 | 23:01
«Նոան» նոր գլխավոր մարզիչ ունի
20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկարայի Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի դեմ՝ սոցիալական ցանցերում Հայոց ցեղասպանության մասին գրառման համար, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ հետաքննությունը սկսվել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն՝ «թուրք ազգին և Թուրքիայի Հանրապետությունը վիրավորելու» մեղադրանքով։ Դատախազությունը հետաքննություն է սկսել պատգամավորի դեմ, քանի որ «կոնկրետ ապացույցներ կան, որ Թանրըքուլուն վիրավորել է Թուրքիայի Հանրապետություն իրավաբանական անձին»։

Ապրիլի 24-ին թուրք ընդդիմադիր պատգամավորը թվիթերյան իր էջում գրել էր․ «107 տարի առաջ՝ 1915 թվականի ապրիլի 24-ին, հարյուրավոր հայ մտավորականներ Ստամբուլում ձերբակալվեցին, աքսորվեցին Չանքըրը, Այաշ, Անկարա և բռնի անհետացան։ Առանց առերեսվելու այս ամսաթվին, որը չարիքի սկիզբն է, հնարավոր չէ իսկական արդարության հասնել»,- գրել էր պատգամավորը՝ գրառմանը կից հրապարակելով Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ մտավորականների ու անմոռուկի լուսանկարը։

Թանրըքուլուի այս գրառումը բուռն արձագանք է առաջացրել սոցցանցերում։ Թուրք օգտատերերն ու տարբեր գործիչներ սկսել են մեղադրանքներ հնչեցնել պատգամավորի հասցեին։

Էմմա Չոբանյան