Դավադրության հեղինակները շանտաժ են անում՝ ցեղասպանություն կլինի, եթե ՀՀ-ն պայմանագիր չկնքի․ Ալիևի սպառնալիքները լուրջ են․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթեց Մակրոնը, վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ նախագահը վերընտրվում է: Նիկոլ Փաշինյանը նրան հրավիրել է Երևան: Ի՞նչ գնահատական ունեք Դուք՝ որպես Ֆրանսիայի հետ համագործակցության ավելի խորացման կողմնակից քաղաքական ուժ, ՀՀ-ի համար ի՞նչ հնարավորություններ է բացում Մակրոնի վերընտրվելը, եթե հաշվի առնենք, որ վերջերս Փաշինյանը և Պուտինը ստորագրեցին 30 կետանոց հայտարարություն, որտեղ քաղհասարակության ներկայացուցիչները ինքնիշխանության հետ կապված մտահոգիչ խնդիրներ են տեսնում:

-Նիկոլ Փաշինյանի կառավարության համար ոչ մի հնարավորություն չի բացում Մակրոնի վերընտվելը, որովհետև Փաշինյանը Մոսկվայում Պուտինի հետ ընդունեց այդ հայտարարությունը և, ըստ էության, քննադատեց միջազգային հանրությանը, Արևմուտքին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, ինչպես նաև քննադատեց ՆԱՏՕ-ի ընդլայնման, ազատ անդամակցության գաղափարը և այլն, այսինքն՝ դեմ դուրս եկավ Արևմուտքին և ընդգծեց իր հակադարձ դիրքորոշումը:

-Դա պարտադրվա՞ծ քայլ էր Փաշինյանի կողմից, թե՞ նա կարող էր մերժել Պուտինին՝ ասելով՝ կներե՛ք, բայց ես չեմ ստորագրում այդ հայտարարությունը:

-Չէ՛, դա Նիկոլ Փաշինյանի քաղաքականության տրամաբանոթյունն է, 2018-ին նրա առաջին քայլը եղավ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մերժելը: Հիշում եմ, որ 2018-ին այդ մասին մատնանշում էր Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և ասում, որ Փաշինյանը հայտարարել է՝ մեզ պետք չեն ԵՄ-ի ֆինանսական օժանդակությունները, որովհետև մեր օլիգարխներից ավելի շատ գումար կարելի է ստանալ:

-Բրյուսելի օդանավակայանում էր արվել այդ հայտարարությունը․․․

-Այո՛: Արևմուտքին դեմ երկրորդ քայլը եղավ 2019-ին, երբ, ինչպես արդեն հայտնի է նաև Մինսկի խմբի ՌԴ համանախագահի հրապարակումներից, Նիկոլ Փաշինյանը մերժեց Արցախում ազատ ինքնորոշման իրավունքի իրացման, հանրաքվեի իրականացման գաղափարը՝ պնդելով, որ այդ գաղափարը վտանգավոր է հայկական կողմի համար, քանի որ նաև 1988 թվականի դրությամբ ԼՂԻՄ-ի տարածքի հետ իրավաքաղաքական կապ ունեցող ադրբեջանցիները նույնպես պետք է ստանային այդ հանրաքվեին մասնակցելու իրավունք, ինչը ռասիստական փաստարկ է և չի տեղավորվում այսօրվա միջազգային հարաբերությունների տրամաբանության մեջ:

-Հանուն արդարության նշենք, որ արցախցիներն էլ էին դեմ, որ ադրբեջանցիները վերադառնան:

-Արցախցիներն ունեն դեմ լինելու հիմնավոր պատճառներ, բայց ՀՀ ղեկավարը նման դիրքորոշում հայտնել չէր կարող: Արևմուտքին դեմ երրորդ քայլը 2020թ. այն գործողություններն էին և այն անգործությունը, որ Նիկոլ Փաշինյանը ցուցաբերեց՝ տանելով Հայաստանն Ադրբեջանի հետ բախման: Իհարկե, պատերազմը սկսել է Ադրբեջանը, բայց Հայաստանի ղեկավարությունը նույնպես ցանկանում էր, որ պատերազմը տեղի ունենա, և այն կանխելու համար որևէ գործողություն, որը պարտավոր էր անել ցանկացած պետության ղեկավար՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը չարեց: Իհարկե, հետագայում նա զղջում էր այդ դիրքորոշման համար, որ մեզ տարավ պատերազմի՝ փորձելով ներկայացնել, որ այլընտրանքը Լավրովի պլանն ընդունելն էր, ինչն այդպես չէ, քանի որ բանակցային գործընթացում համաձայն չլինելը չի նշանակում, որ դա թույլ է տալիս պատերազմ արձակել, ընդհակառակը, կողմերը պարտավոր էին այլ ճանապարհներով շարունակել խաղաղ կարգավորման լուծում գտնել. սա է միջազգային հարաբերությունների այսօրվա դոկտրինը: Պատերազմի ժամանակ ընդգծված քայլը, որը ևս դեմ էր Արևմուտքին, դա այն էր, որ Փաշինյանը մերժեց միջազգային խաղաղարարների տեղակայումը ԼՂԻՄ-ը շրջափակող անվտանգության գոտու տարածքում և կողմ եղավ միայն ռուսական խաղաղարարների տեղակայմանը: Դրանով Հայաստանը դարձավ ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների խախտող: ԵԱՀԿ-ում համատեղ ընդունված որոշում կար, որի համաձայն՝ ցանկացած խաղարար օպերացիա պետք է իրականացվեր միայն բազմազգ խաղարար ուժերի կողմից: Եվ հիմա տեսնում ենք, որ Արցախում ՌԴ միանձնյա հսկողություն է, և ՌԴ խաղաղարարները նույնիսկ իրենց պարտականությունը, իրենց գործառույթը չեն կարողանում կատարել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան