Էրդողանը ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

«Թուրքիայի հայերի պատրիարք, հարգելի Սահակ Մաշալյան,

իմ հարգելի քաղաքացիներ,

սրտանց և սիրով ողջունում եմ ձեզ։

Այսօր հավաքվել եք Ստամբուլի հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ ոգեկոչելու առաջին համաշխարհային պատերազմի պարտադրած դժվար պայմաններում մահացած օսմանցի հայերի հիշատակը:

Մահացած օսմանցի հայերին ևս մեկ անգամ հարգանքով ոգեկոչում եմ, իսկ նրանց ողջ մնացած հարազատներին՝ անկեղծ ցավակցություններս հղում:

Առաջին համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում դեպի հավերժություն գնացած օսմանցի քաղաքացիների համար ամենակարող Ալլահից հանգստություն եմ խնդրում:

Առաջին համաշխարհային պատերազմի հետ համընկած Օսմանյան կայսրության վերջին տարիները միլիոնավոր օսմանցի զավակների համար տառապանքներով լի ժամանակաշրջան է եղել:

Առանց կրոնական, էթնիկ, մշակութային տարանջատում անելու այս համատեղ ցավը հասկանալը և կիսելը մարդկության պարտքն է:

Հարյուրավոր տարիներ մենք միասին ենք եղել ուրախության և տխրության մեջ։ Եվ կարևոր է, որ անցյալի վերքերը միասին բուժենք ու մարդկային կապերն էլ ավելի ամրապնդենք:

Հավատում եմ, որ այս գիտակցումով տառապանքը խորացնելու փոխարեն անհրաժեշտ է 1000-ամյա խորը միասնությունից ոգեշնչվելով ապագան միասին կառուցել:

Այսպես օրինակ մեր հարևան Հայաստանի հետ այս նպատակով դրական գործընթաց ենք սկսել:

Գիտեմ և շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ կարգավորման գործընթացին անկեղծորեն աջակցում են նաև մեր հայկական ծագումով քաղաքացիները, որոնք կողմ են 2 հարևան երկրների միջև սերտ համագործակցությանը:

Ակնկալում եմ, որ դուք էլ զորեղ աջակցություն կունենանք երկար տարիներ անց մեր տարածաշրջանում հանուն մնայուն խաղաղության և կայունության ի հայտ եկած այս պատմական հնարավորության գնահատմանը:

Ուզում եմ վստահ լինեք՝ մենք ամեն ջանք գործադրելու ենք, որ այս հողերում դարավոր միասնության ընթացքում մեր մշակութային ու հանրային կյանքում անջնջելի հետքեր թողած մեր հայ քաղաքացիները շարունակեն իրենց կյանքը հանգստության, ապահովության ու անվտանգության պայմաններում:

Այս զգացումով և մտքերով կրկին հարգանքով հիշում եմ օսմանցի հայերին, որոնց կորցրեցինք 1-ին համաշխարհային պատերազմում, ողջունում և իմ հարգանքներն եմ հղում հիշատակի արարողությանը ներկա իմ բոլոր քաղաքացիներին»: