Քննարկում է անցկացվել կին զինծառայողների հետ
ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության կին զինծառայողների հետ տարվող աշխատանքների բաժանմունքի սպաներն այցելել են N զորամաս․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Կին զինծառայողների խնդիրների վերհանման նպատակով անցկացված քննարկումն ամփոփվել է սոցիոլոգիական հարցմամբ։ Անդրադարձ է կատարվել նաև զորամասի կանանց խորհրդի գործունեության հետ կապված հարցերին։