Պատերազմից հետո չկա կարգավորման որևէ նախագիծ. Արցախն իր չէ, որ հանձնես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.08.2026 | 11:14
2026 թ․ առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքները. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:13
ԱԺ-ում Սամվել Կարապետյանի ծննդյան օրը շնորհավորեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:08
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ-ի մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով
18.08.2026 | 10:52
Ռոդրի. ««Բարսելոնայում» խաղալը երազանք է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 10:44
Էրդողանը Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ-Իրան հակամարտությունն է քննարկել
18.08.2026 | 10:35
Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15 սմ-ով բարձր է
Բոլորը

Ընթանում է ՀՀ կառավարության հերթական նիստը։ Վարչապետ Փաշինյանը, նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը, ամփոփեց ՌԴ կատարած պաշտոնական այցը, անդրադարձավ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներին, արցախյան խնդրի կարգավորմանը:

«Բանակցությունների ամեն փուլից հետո մանրամասն տեղեկությունները կիսում եմ հայաստանյան իշխանական, քաղաքական ամենատարբեր շրջանակների հետ, մշտապես պատրաստամություն եմ ցուցաբերել այդ բովանդակությունը կիսել նաև խորհրդարանական ընդդիմության հետ, բայց վերջիններս մշտապես հրաժարվում են նմանօրինակ քննարկումներից հասկանալի պատճառներով, որպեսզի այլազան դավադրության տեսությունների մասին լեգենդներ ստեղծեն և դրանք դնեն իրենց գործունեության հիմքում»,- նիստի ընթացքում այս մասին նշեց ՀՀ վարչապետը:

«Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո գործնականում իմ ամեն օտարերկրյա այցից առաջ բոլոր հնարավոր ռեսուրսներով լուրեր են տարածվել, թե պատրաստվում եմ ԼՂ կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին: Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագիծ կամ նույնիսկ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի:

Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, հազար անգամ ներողություն խնդրելով՝ ստիպված եմ արձանագրել. Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես: Արցախն առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է: Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձը իրենց տներ: Արցախը հանձնողը, ընդհակառակը, պատերազմից հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի, և Արցախի հանձնումը ըստ էության իրականություն դարձած կլիներ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը տեղեկացրեց նաև, որ աննախադեպ ծավալի ներդրումներ են իրականացվում Արցախում:

«Արցախը պահել՝ նշանակում է արցախցուն պահել Արցախում: Հայաստանը պահել՝ նշանակում է հայաստանցուն պահել Հայաստանում, մի բան էլ հեռացածներին վերադարձնել: Իսկ սա առանց խաղաղության հնարավոր չէ»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: