Կոռուպցիայի գործերից 600-ը պաշտոնյաներին է վերաբերում. Գլխավոր դատախազը՝ 2021 թ. տվյալների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Դատախազության ավանդական առաջնահերթությունը շարունակում է մնալ կոռուպցիայի դեմ պայքարը: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

«2021 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ` նախորդ տարվա համեմատ մոտ 300-ով ավելի: Այդ 1698 անձանցից մոտ 600-ը հանդիսացել են պաշտոնատար անձ»,- տեղեկացրեց Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով` տարվա ընթացքում հաջողվել է քննությունն ավարտել և դատի տալ շուրջ 433 անձի կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար:

«Տարվա ավարտի դրությամբ ընթացիկ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ: Միայն 2021 թվականի ընթացքում փաստացի քննության փուլում վերականգնվել է 7 միլիարդ դրամի վնաս: Այս քրեական գործերի մեծամասնությունը բավականին երկար ժամանակ քննվող քրեական գործեր են: Ակնհայտ է, որ պետությանը պատճառված վնասի հաշվարկը, պարզումը, դրա պատշաճ ապացուցողական բազայով հիմնավորումը ժամանակատար գործընթաց է և որպես կանոն դա շատ հաճախ պայմանավորված է նաև հատուկ գիտելիքների կիրառմամբ, այսինքն` փորձաքննությունների նշանակմամբ, որն էլ բերում է քննության երկարատևության:  Դրա համար մենք դեռևս  1-1.5 տարի առաջ հարուցված քրեական գործերով իրական արդյունքները տեսնում ենք շատ ավելի ուշ: Համեմատության համար նշեմ, որ միայն այս տարվա առաջին եռամսյակում ունենք 19 միլիարդ դրամի պետությանը պատճառված վնասի վերականգնում: Դա վկայությունն է նրա, որ ավելի վաղ հարուցված քրեական գործերը արդեն մոտենում են իրենց հանգուցալուծումներին»,- նշեց Դավթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: