Դատարանը հաստատեց Դատախազության մոտեցման իրավացիությունը. երթևեկությամբ ծանրաբեռնված ավտոաճանապարհներին «դրիֆտ անելը» խուլիգանություն է

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

2019թ. հուլիսի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կ. Խալաթյանն իր քրոջ անվամբ հաշվառված՝ «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով գտնվելով Երևան քաղաքի Բաշինջաղյան-Մազմանյան-Բեկնազարյան փողոցների հատման օղակաձև խաչմե¬րուկում, մոտ երկու րոպե ավտոմեքենան վարել է օղակաձև խաչմերուկի շրջանում՝ ան¬կա¬նոն արագությամբ, ուղղություններով և կտրուկ արգելակումներով, ինչպես նաև կողային դիրքով՝ երկու անիվների վրա՝ այդ կերպ ոտնահարելով համակեցության ընդհանուր կանոն¬ները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևո¬րելով հասարակության անդամների, երթևեկության մասնակիցների նկատմամբ, վերջիններիս շրջանում ստեղծելով վախի և տագ¬նապի զգացողություն: Այդ արարքների հետևանքով խաթարվել է բնականոն երթևեկությունը․ տեղեկացնում են Հհ գլխավոր դատախազությունից։

Դեպքի առթիվ 2019թ. հուլիսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցել է քրեական գործ, որով իրականացված նախաքննության ընթացքում երկու անձի, այդ թվում նաև Կ. Խալաթյանին մեղարանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել էր դատարան:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, համադրելով և համակցության մեջ գնահատելով մեղադրանքի հիմքում ընկած ապացույցներն ու գործի փաստական տվյալները, գտել է, որ Կ. Խալաթյանը իր վարած ավտոմեքենայով Երևան քաղաքի Բաշինջաղյան-Մազմանյան-Բեկնազարյան փողոցների հատման օղակաձև խաչմե¬րուկում կատարած գործողություններով դիտավորյալ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ: Այսինքն՝ այդ գործողությունները դատարանը որակել է իբրև խուլիգանություն և 2021թ. հոկտեմբերի 13-ի որոշմամբ (ԵԴ/1039/01/20) Կ. Խալաթյանին ճանաչել մեղավոր իրեն մեղսագրված արարքում: Մյուս ամբաստանյալին դատարանը ճանաչել է անմեղ, քանի որ հաստատված չի համարել նրա մասնակցությունը կատարված հանցագործությանը:
Պաշտպանության կողմը, չհամաձայնելով հատկապես Կ. Խալաթյանի արարքները խուլիգանություն որակելու առաջին ատյանի դատարանի տված իրավական գնահատականին, այդ որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք:

Քննության առնելով բողոքը՝ ՀՀ վերաքննիչ դատարանը 2022 թվականի հունվարի 26-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին՝ ամբողջությամբ համաձայնելով առաջին ատյանի դատարանի արտահայտած դիրքորոշմանը: Այնուհետև դատական ակտը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որը 2022թ. ապրիլի 2-ին որոշում է կայացրել այն վարույթ ընդունելը մերժելու մասին:

Այսպսով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Վեջինս, ըստ էության, ունի ուղղորդիչ և կարևոր նշանակություն նմանատիպ այլ քրեական գործերի համար և հիմնավորում է Դատախազության այն անխախտ մոտեցումը, որ ավտոմեքենայով ճանապարհներին կատարվող նմանատիպ արարքները, որոնք հանրությանը հայտնի են առավելապես որպես «դրիֆտ անել», միանշանակ պարունակում են քրեական օրենքով արգելված խուլիգանության հատկանիշներ և պետք է արժանանան հենց նման որակման:

Ելնելով վերոգրյալից՝ հատկապես երիտասարդ վարորդներին հորդորում ենք ձեռնպահ մնալ ավտոճանապարհներին, դրանց հանգուցային և երթևեկության մասնակիցների առատությամբ առանձնացող գոտիներում նմանատիպ արարքներ կատարելուց, քանի որ դրանք հանգեցնելու են քրեական պատասխանատվության: