Չեն թողնում հացի փող աշխատենք․ փողոցային ապօրինի առևտուրն արմատախիլ անել չի ստացվում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Քաղաքապետարանի աշխատակիցների զգուշացումից հետո փողոցային առևտրով զբաղվողները հավաքում են մթերքները։ Շուկայում վաճառել չեն ցանկանում,  պատճառաբանում են, թե իրենք էլ իրենց հերթին գյուղացիներից են գնում և այդ դեպքում շահույթ չեն ունենա։ 

«700․000 դրամի ապրանքն առգրավեցին, որը 15 օր մնաց, փչացավ»,- ասաց առևտրականներից մեկը։ 

Առևտրականները խնդրում են իրենց թույլատրել փողոցում աշխատել, փոխարենը պատրաստ են սահմանված տուրք  վճարել։ Նրանք պնդում են՝ չեն աղտոտում փողոցները, առևտրից հետո տարածքը մաքրում են, հայտարարում են, թե գումար վաստակելու այլ տարբերակ չունեն:

«Ախր ինչի՞ պիտի հավաքեն-տանեն, էս երկրի համար կռվել ենք, 2-րդ կարգի հաշմանդամություն ունեմ, վարձով ապրող մարդիկ ենք, չե՞նք կարող հացի փող աշխատել», «Իմ երեք թոռները սահմանին կանգնած են, ո՞ւմ համար։ Չեն թողնում առևտուր անենք, ապրենք, բա ինչո՞վ ապրենք», «Գետնանցումը դարձրել են չգիտեմ ինչ, թո՛ղ մեզ թույլատրեն այնտեղ առևտուր անել»,- ասում են տարբեր առևտրականներ։

Նրանք հարց են բարձրացնում․ տարիներ շարունակ եղել է նման առևտուր, ինչու են հիմա որոշել արգելել․ քաղաքապետարանի Առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանն էլ ասում է՝ փողոցային առևտրի դեմ միշտ են պայքարել, պարզապես հիմա պայքարի նոր գործիքներ են կիրառում, բայց երբեմն դրանք էլ արդյունք չեն տալիս։ Սաֆարյանը խոստովանում է՝ փողոցային առտուրն ամբողջովին արգելել ու վերացնել չեն կարող։

«Երբ մոտենում, զգուշացնում կամ փորձում ենք պատասխանատվության ենթարկել այդ մարդիկ հույսը դնում են սկանդալի վրա, բարձր գոռում են, շահարկում են պատերազմական որևէ թեմա և շատ դեպքերույմ պարզում ենք, որ նույնիսկ բանակում չեն ծառայել, այնինչ խղճահարություն առաջացնելու համար սկսում են տարբեր բնույթի բաներ ասել, էլ չեմ ասում, որ մեր հասցեին անեծքներ են հնչեցնում»,- նշեց Հովիկ Սաֆարյանը։

Քաղաքապետարանի աշխատակիցները փողոցային առևտրով զբաղվողին զգուշացնում են արգելքի մասին և միայն դրանից հետ կրկնվելու դեպքում՝ տուգանում: Առաջին անգամ՝ 70-100 հազար, 2-րդ անգամ ՝ 200 հազար դրամ: Այս հարցում քաղաքապետարանի աշխատակիցներին օգնում են նաև պարեկային ծառայողները․ նրանք իրավախախտ առևտրականին տեղում  նույնականացնում են,  պարզում վերջինիս խախտումների պատմությունը, կազմում վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, ըստ անհրաժեշտության՝ հասարակական կարգ ապահովում։

«Թվում է, թե բարձր են տուգաքները, պետք է ազդեն, բայց ամենամեծ խնդիրն այն է, որ պետք է կարողանանք տուգանքը գանձել, եթե մարդը անվճարունակ է, հետևաբար այդ տուգանքները գրում ենք, մնում են օդի մեջ»,- ասում է Սաֆարյանը։

Վարչության պետն ասում է՝ շատ դեպքերում է այդպես լինում ու խոստովանում է, որ նույնիսկ տուգանքներն ու արձանագրություններ կազմելը արդյունք չեն տալիս։

Առևտրի և ծառայությունների մասին օրենքի լրացված 5-րդ կետով սահմանվում է, որ բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առևտուրը: Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է դրանք դնել անմիջական գետնին, մայթին կամ սալահատակին: 

Ի դեպ, ապրիլի 24-ին ծաղկի առևտուրը պետք է բացառապես իրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատումն ապահովող ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Արփի Հակոբյան