Փաշինյանն անվտանգության խնդիր ունի՞. ինչու է ՊՊԾ-ն վերցնում իր հսկողության տակ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Սուպերվարչապետական համակարգի թևերը կտրելու խոստումներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի օրոք ավելանում է վարչապետի ենթակայությամբ գործող պետական կառույցների թիվը: Առաջիկայում ուղղակիորեն Փաշինյանից հրամաններ կստանա նաև բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունն ապահովող Պետական պահպանության ծառայությունը:

ԱԱԾ-ն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով իր ենթակայությամբ գործող ՊՊԾ-ն սեփական նախաձեռնությամբ փոխանցում է վարչապետին:

Այսպիսով՝ սուպերվարչապետության ինստիտուտը Հայաստանում, «կատարելագործվում է», նշում է ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ արձանագրում է Նիկոլ Փաշինյանն իր անվտանգությունն ուժեղացնում է առաջիկայում Արցախի կարգավիճակի հետ կապված որոշումների կայացման ֆոնին:

Վարուժան Հոկտանյանը նշում է՝ բացի այն, որ Փաշինյանը իր և իր մերձավորների անվտանգությունն ապահովելու խնդիր ունի, փոփոխության պատճառ կարող է լինել նաև այն, որ վարչապետը չի վստահում ԱԱԾ-ին:
Ինչու է Փաշինյանն Արցախի կարգավիճակի հարցում զիջումների գնալու առաջարկի մասին հայտարարելուց և Ադրբեջանի հետ ենթադրյալ խաղաղության պայմանագիր ստորագելուց առաջ ուժեղացնում իր անվտանգությունը: Փաշինյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանը քաղհասարակության այս կարծիքներին ի պատասխան պնդում է՝ ՊՊԾ-ն անկախ ամենինչից Փաշինյանին է ենթարկվում:

Նշենք, որ այս նախագիծը դեռ շրջանառվում է «e-draft» համակարգում: Այն դեռ պետք է քննարկվի և ընդունվի ԱԺ-ի կողմից: Քաղհասարակության ներկայացուցիչները կասկած չունեն, որ ՔՊ-ականներն ԱԺ-ում կողմ կարտահայտվեն Փաշինյանի սուպերվարչապետական դիրքերն ամրապնդող և պաշտոնյաների ընտանիքների կյանքը բարեկեցիկ դարձնող նախագծին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան