Սիլվա Համբարձումյանին հարցաքննել իր ցուցմունքը հրապարակելու հետ միաժամանակ. Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, սահմանեց ապացույցների հետազոտման կարգը։

Դատարանը սկզբից կհետազոտի մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, մասնավորապես, դատավարական գործողությունների արձանագրությունները, ըստ մեղադրական եզրակացության նշված հերթականության՝ զննում, առգրավում կատարելու վերաբերյալ արձանագրությունները, իրեղեն ապացույցները և այլ փաստաթուղթ ապացույցները, որից հետո կանդրադառնա վկաների հարցաքննությանը։

Վկաներին հարցաքննելու են ըստ դատակոչի ցուցակի։ Խոսքը վերաբերում է Սիլվա Համբարձումյանին, Վարդան Օսկանյանին, Լևոն Սուլթանյանին, Անահիտ Իսրայելյանին, Կարմեն Սահակյանին, Անդրանիկ Գևորգյանին։

Վկաների ցուցմունքները լսելուց հետո դատարանը կհետազոտի գործում առկա փաստաթղթերը․ յուրաքանչյուր կողմ կհրապարակի այն փաստաթուղթը, որն իր կարծիքով, նշանակություն ունի սույն գործի համար։

Փաստաթղթերի հրապարակումից հետո դատարանը կանցնի ամբաստանյալների հարցաքննությանը, եթե վերջիններս ցանկություն ունենան դատարանում ցուցմունք տալ։

Արամ Օրբելյանը խնդրեց պարզաբանել՝ ինչ դատավարական գործընթացով է դատարանը հրաժարվում ապացույցներից։ «Քրեական գործի մեջ կա ավելի քան 100 հատոր նյութ, որի մեծ մասն ապացույցներ են, կա դատակոչի մեծ ցուցակ, իսկ դատախազն, ըստ էության, հրաժարվում է այդ ապացույցներից», – ասաց պաշտպանը։ Ըստ նրա՝ ցուցակի մեջ պետք է նաև ավելացնել դատավարական փաստաթղթերի ուսումնասիրելը։

Օրբելյանը նաև առաջարկեց Սիլվա Համբարձումյանին հարցաքննել ամենավերջում, ընդ որում՝ նույն օրը միաժամանակ ուսումնասիրել իր գրավոր ցուցմունքները։

«Սիլվա Համբարձումյանին հարցաքննել իր ցուցմունքը հրապարակելու հետ միաժամանակ»,- դատարանում կոչ հնչեցրեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Օրբելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: