Կոչ կանեմ հացադուլը դադարեցնել. ՄԻՊ-ը՝ Ազատության հրապարակում գտնվող 44-օրյայի մասնակիցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

«Հենց կիրակի երեկոյան, երբ եղել է հավաքի հետ կապված խնդիր, երբ եղել է 5 հոգու բերման ենթարկելու դեպք, իմ հանձնարարությամբ ՄԻՊ-ի ներկայացուցիչները կապ են հաստատել ոստիկանության հետ, հաջորդ օրն առավոտյան գրությամբ ոստիկանությունից լրացուցիչ պարզաբանումներ ենք պահանջել, այն պայմաններում, երբ pաշտպանին որևէ բողոք չէր ներկայացվել»,- այս մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում հայտարարեց Հայաստանի ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

«Մենք օպերատիվ կերպով հետևում ենք պրոցեսին, և կարծում ենք՝ բոլոր պայմանները պիտի ստեղծվեն, որպեսզի ապահովվեն հավաքի մասնակիցների իրավունքների իրացումը:

ՄԻՊ-ը, անդրադառնալով Ազատության հրապարակում 44-օրյա պատերազմի մասնակիցների հացադուլին, նշեց. «Այսօր պաշտպանի ներկայացուցիչները իմ հանձնարարությամբ եթե չեն այցելել, ապա կայցելեն հացադուլ հայտարարած, պատերազմի մասնակից երկու տղաներին: Ուզում եմ իրենց առողջական վիճակի հետ կապված խնդիրներին ծանոթանալ, և ըստ անհրաժեշտության՝ մեր կոնտակտները փոխանակել:

Ուզում եմ օգտվել առիթից և կոչ անել դադարեցնել հացադուլը, որովհետև կարծում եմ՝ մենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները չպետք է լուծենք հացադուլով, պետք է լուծենք համատեղ կառուցողական աշխատանքով»:

Մանրամասները՝ տեսանյութում: