Փաշինյանի հայտարարությունը՝ «մատաղացու չենք», ՌԴ-ի դուրը չեկավ, Վանեցյանը նստացույց սկսեց․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

Ազատության հրապարակում «Պատիվ ունեմ» խմբակյցության ղեկավար Արթուր Վանեցյանի սկսած նստացույցը կապ ունի օրերս Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության և Պուտինի հետ նրա առաջիկա հանդիման հետ։ Այս կարծիքին է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Ազգային ժողովում վարչապետը հայտարարություններ է անում, որոնք ակնհայտորեն դուր չեն գալիս ՌԴ-ին, և խորհրդարանական խմբակցություններից մեկը սկսում է Ազատության հրապարակում նստացույց անել։ Եկեք արձանագրենք մի իրողություն՝ ՀՀ ղեկավարն ԱԺ ամբիոնից հայտարարում է՝ «մենք չենք որոշել՝ պատերազմե՞լ, թե՞ ոչ», որ «ստատուս քվոն պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ դա ձեռք է տալիս Ռուսաստանին, և երբ կոնյուկտուրան փոխվեց, դա էլ փոխվեց», ասում է, որ «մենք մատաղացու չենք», ո՞ւմ է դա ուղղված, Ռուսաստանին։ Սա իմ հիշողության մեջ Հայաստանի որևէ ղեկավարի՝ ամենաանկախական և մեր ճակատագրի վրա ՌԴ-ի ազդեցությունն ընդգծող ելույթն էր»,- Factor TV-ի հարցազրույցում հայտարարում է ԻՔՄ ղեկավարը։

Ըստ նրա՝ Հայաստանի որևէ ղեկավար երբեք այդքան բաց չի ասել, որ ՀՀ-ի համազգային ճակատագրի շատ ողբերգություններ պայմանավորված են եղել ՌԴ-ի կայացրած որոշումներով․ «Այդ ֆոնին անհասկանալի է՝ ի՞նչից դժգոհելով և անհասկանալի է՝ ի՞նչ այլընտրանք առաջարկելով են Արթուր Վանեցյանն և իր քաղաքական թիմը դուրս գալիս ցույցի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան