Երևանում վերջին մեկ շաբաթում ծնվել է 382 երեխա
Հասարակություն
18.04.2022 | 13:36Երևանում վերջին մեկ շաբաթում ծնվել է 382 երեխա` 187 տղա, 195 աղջիկ. այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
«Շաբաթը սկսենք բարի լուրով: Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 382 երեխա` 187 տղա, 195 աղջիկ։ Առողջ ու խաղաղ մանկություն բոլոր նորածիններին»,- գրել է նա։