Թուրքիան նոր լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրաքի Քուրդիստանում

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքական բանակը Իրաքի հյուսիսում Քուրդիստանի շրջանում նոր ռազմական գործողություն է սկսել, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նշվում է, որ գործողությունը, իբր, սկսվել է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ։

Ռազմական գործողության մեկնարկի մասին, որը կրում է Pençe Kilit ծածկանունը, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Թուրքիայի ռազմաօդային ուժերի օպերատիվ շտաբ այցի ժամանակ։

Աքարը հայտարարել է, որ գործողությունն ընդգրկում է Իրաքի երեք շրջան՝ Մետինա, Զապ և Ավաշին-Բասյան, և անցկացվում է ավիացիայի ակտիվ աջակցությամբ։ Նա նշել է, որ հզոր ավիահարվածներ են հասցվել այդ շրջաններում, հատուկ նշանակության ջոկատներն իջեցվել են Իրաքի հյուսիսում ATAK հարվածային ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ:

«Գործողությունը հաջողությամբ շարունակվում է։ Առաջին փուլի շրջանակում ապահովվել է վերահսկողություն բոլոր նախատեսված թիրախների նկատմամբ»,- ասել է Աքարը։

Նա նաև ասել է, որ Թուրքիան, իբր, հարգում է Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ թուրքական բոլոր գործողություններն ուղղված են «տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքի վերացմանը»։

Էմմա Չոբանյան