ՀՀ նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Կարեն Դեմիրճյանի շիրիմին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել Կոմիտասի անվան այգու պանթեոնում՝ Հայաստանի Ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի շիրիմին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։
Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 90 տարեկան։