Արթուր Դավթյանը շնորհավորել է ՀՀ ոստիկանության ծառայողի օրվա առթիվ

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության ծառայողի օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, սիրելի՛ վետերաններ,

ՀՀ դատախազության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ոստիկանության ծառայողի օրվա և ՀՀ ոստիկանության համակարգի 104-ամյակի կապակցությամբ:

Արդեն դարից ավելի է՝ Ոստիկանությունը կանգնած է Հայաստանի երեք հանրապետությունների ներքին անվտանգության առաջնագում՝ առանցքային դերակատարում ունենալով մեր երկրում հասարակական կարգի, օրինականության և իրավակարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում:

Անուրանալի է իրենց աշխատանքին նվիրված և մասնագիտական բարձր հատկանիշներ ունեցող ոստիկանների ներդրումը հանցագործությունների կանխարգելման, հակազդման, բացահայտման մեր ընդհանուր գործում, որը նրանք իրականացնում են պատվով, իրենց առաքելության, պետության ու հասարակության առջև պատասխանատվության խորը գիտակցումով, ծառայության հանդեպ բարեխիղճ, երբեմն անձնազոհ վերաբերմունքով:

Պետականության և դրա անշրջելիության գաղափարը ամուր է արմատացած համակարգի հավաքական գիտակցության մեջ, ինչի հավաստումն է նաև զինված ուժերի կողքին երկրի սահմանների պաշտպանությանը ոստիկանների շարունակվող մասնակցությունը: Հավերժ հիշատակ մեր հայրենիքի պաշտպանության սրբազան գործին իրենց կյանքը նվիրաբերած Ոստիկանության մեր գործընկերներին:

Հայաստանի ոստիկանությունը բարեփոխման իր շարունակվող ընթացքով վերափոխվում է քաղաքացիակենտրոն իրավապահ մարմնի, որտեղ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունից զատ, մարդու, հայրենակցի նկատմամբ հոգատարությունն ու սրտացավությունը զուգահեռվում են օրենքի, կարգ ու կանոնի պահպանության գործառույթին, ինչն արդարացիորեն հանգեցնում է Ոստիկանության նկատմամբ հանրության հարգանքի ավելացմանը:

Տեխնոլոգիական զարգացման ազդեցությամբ հանցավորության մեխանիզմների կատարելագործումը, կոռուպցիայի դեմ պայքարի նշաձողերի բարձրացումը նոր մարտահրավերներ են ողջ իրավապահ համակարգի համար, և դրանց հաղթահարումը մնում է մեր ընդհանուր առաջնահերթությունը: Այս խնդրի լուծման ճանապարհին ձևավորվել և զարգանում է Ոստիկանության հետ փոխըմբռնման, համագործակցության ամուր հենք և աշխատանքային առողջ մթնոլորտ:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Ոստիկանության համակարգին մաղթում եմ երիտասարդական ավյուն, արդյունավետ աշխատանք, վետերաններին՝ առողջություն և իրենց հարազատ համակարգի զարգացման անշեղ ընթացքով ու ձեռքբերումներով հպարտանալու բազում առիթներ, իսկ Ոստիկանության գործող ծառայողներին՝ շարունակական հաջողություններ ինչպես իրենց անձնական կյանքում, այնպես էլ մշտազբաղ, կանոնակարգվածություն չենթադրող բարդ աշխատանքում՝ ի շահ մեր պետության և ի բարօրություն մեր ժողովրդի»: