Ամերիաբանկն ամփոփեց «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի արդյունքները. հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիաբանկն ամփոփեց VISA վճարային համակարգի հետ իրականացված «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի արդյունքները: Մրցույթը մեկնարկել էր 2021թ. դեկտեմբերին, որի շրջանակում 4-6 հոգուց կազմված ուսանողական թիմերը պետք է ներկայացնեին նորարարական գաղափարներ, որոնք կարող են փոփոխություն բերել մարդու/հասարակության որևէ խմբի կյանքում, գիտության կամ տնտեսության ոլորտում:

Կարևորելով երիտասարդների ներուժը, գաղափարներն ու զարգացումը` Ամերիաբանկը նրանց հնարավորություն է տալիս հանդես գալու նորարար, արդյունավետ գաղափարներով: Մրցույթին մասնակցելու առանցքային պայմաններից մեկն այն էր, որ ներկայացվող նախագիծն իրագործվի Հայաստանում 1-2 տարվա ընթացքում 3 մլն ՀՀ դրամի բյուջեի շրջանակում:

Նախագծերն ուսումնասիրվել և գնահատվել են տարբեր ոլորտների մասնագետներից կազմված ժյուրիի կողմից, որի կազմում էին`

  1. Տիգրան Ջրբաշյանը` «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար
  2. Ռեբեկա Հակոբյանը` Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն
  3. Վահան Մելքումյանը`  Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության Զարգացման և վերապատրաստման բաժնի ղեկավար
  4. Էլեն Դանիելյանը` Ամերիաբանկի Անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար
  5. Արտյոմ Շամցյանը` Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն
  6. Նազարեթ Սեֆերյանը` Կորպորատիվ պատասխանատվության մասնագետ
  7. Արմինե Մկրտչյանը` «ռեԱրմենիա» հարթակի հոգաբարձուների խորհրդի անդամ
  8. Սեդա Պապոյանը` Girls in Tech Armenia-ի գործադիր տնօրեն
  9. Դիանա Արզումանյանը` Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, տնօրեն
  10. Աննա Խաչատրյանը` EPIC ինկուբատորի գործառնությունների և համայնքների հետ կապի մենեջեր

Առավելագույն միավորներ ստացած թիմերը եզրափակիչ փուլում ներկայացրին իրենց նախագծերը:

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց «TakeAR» նախագիծը, որն արժանացավ գլխավոր մրցանակին` 3 մլն ՀՀ դրամ: Նախագծի նպատակն է Հայաստանում դպրոցական կրթական համակարգը զինել լրացված իրականության և վիրտուալ իրականության տեխնոլոգիաներով: Որպես գաղափարի մեկնարկ` նախատեսվում է լրացված իրականության տեխնոլոգիայի կիրառմամբ ստեղծել 8-րդ դասարանի կենսաբանության /մարդու անատոմիա/ դասագրքի վիրտուալ լաբորատորիա` բջջային հավելվածի ձևով:

Հետևյալ հինգ թիմերն ստացան խրախուսական մրցանակներ` 100,000-ական ՀՀ դրամի չափով:

«World Without Waste» /«Աշխարհն առանց աղբի»

Թիմն աշխատում է Սյունիքի մարզում` Կապան քաղաքում: Բնության աղտոտումը կանխարգելելու նպատակով հիմնադիրները մտադիր են կազմակերպություններից և անհատներից հավաքել օգտագործված թուղթ և վերամշակել այն:

«Տեսկա»

Նախագծի նպատակը խելացի աղբամանների տեղադրումն է Մասիս քաղաքում։ Խելացի աղբամանները կարողանալու են տեղեկատվություն փոխանցել քաղաքացիներին աղբի ճիշտ տեսակավորման մասին. սա կիրագործվի աղբամանների վրա պատկերված QR կոդերի միջոցով։ Արդեն տեսակավորված աղբը նախատեսվում է վաճառել աղբ վերամշակող կազմակերպություններին։

«Outvite»

«Outvite»-ի առաքելությունն է մարդկանց ազատել ժամանցային միջոցառումների որոնման և պլանավորման ջանքերից՝ ստեղծելով հավելված, որտեղ ներկայացված կլինեն տվյալ տարածքում գտնվող ժամանցի վայրերը:

«Հիպոկրատին հավատարիմ»

Նախագծի հիմքը դրվել է դեռևս 2014 թվականին` «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից։ Նպատակն է բարելավել մարդկանց կյանքի որակը, ցուցաբերել անվճար բժշկական օգնություն մարզերում, այնպիսի վայրերում, որտեղ անհրաժեշտ տեխնիկայի, սանիտարահիգիենիկ և շենքային պայմանների բացակայությամբ պայմանավորված` մարդիկ զրկված են որակյալ բժշկական ծառայություններ ստանալու հնարավորությունից։

«Սերմերով բաժակներ»

Թիմը ցանկանում է գեներացնել մի նախագիծ, որը Հայաստանն ավելի կանաչ կդարձնի, մասնավորապես` արտադրել էկո թղթից երկշերտ բաժակներ և ափսեներ, որոնց շերտերի միջև լցված կլինեն տարատեսակ բույսերի սերմեր։ Երբ այսպիսի բաժակները կամ ափսեները ընկնեն հողի մեջ, դրանց բաղադրության մեջ եղած ստվարաթուղթը, որը հանդիսանալու է պարարտանյութ, որոշ ժամանակ հետո կքայքայվի ամբողջությամբ, իսկ սերմերը ծիլ կտան ընկած տեղում։

«Ամերիաբանկ» ՓԲԸ մասին

Ամերիաբանկը դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ է Հայաստանում և դասվում է երկրի ամենախոշոր և կայուն ֆինանսական հաստատությունների շարքին: 2021թ. գործունեության արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով` ակտիվներով, պարտավորություններով, վարկային պորտֆելով, կապիտալով և զուտ շահույթով: Բանկը տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների մեծ փաթեթ` հստակ շեշտադրում կատարելով թվային պրոդուկտների վրա: 

Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

Գ․