Նախագիծը թերի է. պիտի լրագրողական համայնքը հարցը լուծի. Նունե Սարգսյանը՝ ՔՊ-ի հեղինակած նախագծի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կազմակերպել է քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի թեմայով (հավատարմագրման կարգի փոփոխության մասով)։

«Նախագիծը թերի է. պիտի լրագրողական համայնքը հարցը լուծի»,- քննարկման ժամանակ այս մասին նշեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը:

Նրա խոսքով՝ օրինագիծը չի ներառում ամբողջական քայլերը, հստակ չէ՝ ով ինչի համար է պատասխանատու, ինչպես կարելի է բողոքարկել, և որն է այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է հավատարմագրել:

«Կարծում եմ՝ հավատարմագրումն անախրոնիզմ է ինչ-որ իմաստով, մոտեցումն ավելի շատ պետք է լինի խրախուսող, ոչ թե արգելափակող, ցավոք, շատ օրինագծերի մեջ դրվում է արգելափակման գաղափարախոսությունը:

Ինքնակարգավորումը պետք է դառնա մեխանիզմներից մեկը, որով կարելի է ապահովել հավատարմագրումը, բայց պետք է այս հարցը լուծվի լրագրողական համայքնի կողմից՝ համագործակցելով կառավարության և ԱԺ-ի հետ»,- նշեց Սարգսյանը:

Նշենք, որ Թագուհի Թովմասյանի հավաստմամբ՝ լրագրողական հանրությունը անտեղյակ է եղել, որ այդպիսի օրենսդրական նախաձեռնություն կա և զրկված է եղել առաջարկներ ներկայացնելու հնարավորությունից:

Քննարկմանը հրավիրվել են նաև նախագծի հեղինակները, սակայն նրանք չեն ներկայացել:

Մանրամասները՝ տեսանյութում: