Փողոց կանչողներ, ի՞նչ եք առաջարկում․ փոխվեց բանակցողը, պատերազմելո՞ւ եք Քոչարյանի միլիարդներով գնված զենքով․ Գևորգ Գորգիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
Բոլորը

Factor TV–ի հյուրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Գևորգ Գորգիսյանն է

-Պարո՛ն Գորգիսյան, ո՞ւր է գնում պրոցեսը: Իշխանության ներկայացուցիչներից մեկն ասաց՝ նախկինում մեր բանաձևը հետևյալն էր՝ անկախություն, հետո նոր անվտանգության հարցեր, իսկ հիմա փոխում ենք սկզբունքը՝ անվտանգություն, և դրանից կբխի կարգավիճակը: Արցախից Դավիթ Բաբայանն էլ հայտարարեց՝ նշաձող այլևս չունենք, ունենք արյունով ներկված «կարմիր գծեր»՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, դա արյունահեղության կտանի: Այսինքն, մարդիկ ասում են՝ այդ դեպքում մեզ կոտորելու են:

-Ճիշտ են ասում մարդիկ, ես լիովին համաձայն եմ, պաշտպանում եմ նրանց տեսակետը:

-Ինչպե՞ս երաշխիքներ տալ այս մարդկանց:

-Պետք է մտածել և պետք է ամեն ջանք գործադրել: Տեսնում ենք՝ Հադրութը գրավել են, Շուշին գրավել են, մի հայ այնտեղ չի ապրում: Ի տարբերություն Արցախի՝ Նախիջևանը հայաթափվեց, և այնտեղ հայկական հետք անգամ չի մնացել։

-Ադրբեջանցիները խնդիր ունեն հայկական խաչքարերի և եկեղեցիների հետ, ուր մնաց քաղաքացիների հետ չունենան:

-Ադրբեջանցիները խնդիր ունեն ընդհանրապես հայության հետ՝ վերացնելու այն ամենը, ինչ հայկական է: Դրանից բխում է, որ ինչ կարգավիճակ էլ ֆիքսվի Արցախի համար, պետք է անվտանգություն լինի, և ակնհայտ է, որ դա չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ, իսկ թե ինչ մեխանիզմներ պետք է լինեն, պետք է մտածել: Գիտեք՝ այս բարդ հարցին ուզում եք ստանալ հեշտ պատասխան, չի լինելու հեշտ պատասխան, որովհետև իրավիճակը շատ բարդ է։ Մենք 30 տարի հաղթած դիրքերից չենք կարողացել մեր ուզածին հասնել, և այդտեղ բոլորի թերացումը կա, և հիմա պարտված, թուլացած դիրքերից ուզում ենք հասնել ավելիին, ինչին չենք կարողացել հասնել ավելի ուժեղ դիրքերից:

Մենք պիտի սթափվենք, պիտի ռեալ գնահատենք, թե ինչու հասանք այստեղ, որովհետև կարող ենք այսօր էլ գոռալ-գոչելով գնալ ու է՛լ ավելի մեծ բաներ կորցնել: Ես դրանից եմ վախենում, ես վախենում եմ, որ ամեն մի խժդժություն, որ կլինի ՀՀ-ում, Ադրբեջանը դա կարող է դիտարկել, օրինակ, որպես հնարավորություն՝ ուժով վերցնելու այն, ինչ չի ստացվել բանակցություններով: Մարդկանց փողոց կանչողները չեն ասում, թե իրենք ինչ են առաջարկելու: Իրենք ընդամենն ասում են, որ բանակցողը պետք է փոխվի, չեն ասում, թե բանակցողն ինչ պայմաններով պետք է բանակցի, իրենք ազնիվ չեն, չեն ասում, որ եթե չենք բանակցելու, գնում ենք պատերազմի, պետք է զինվել, չեն ներկայացնում պլան, որ այսինչ գումարներով, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը կտա 2 միլիարդ դոլար, Սերժ Սարգսյանը կտա 1 միլիարդ դոլար, Գագիկ Խաչատրյանին կբերենք, մի քանի միլիարդ էլ նա կտա, հզոր զենքեր, ԱԹՍ-ներ կգնենք, կհարձակվենք, մինչև Բաքու կհասնենք: Չեն ասում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան