Ձվի շուկայում հակամրցակցային համաձայնություն է եղել․ ՏՄՊՊՀ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Վարչական դատարանը թիվ ՎԴ/0611/05/21 գործով 2022 թվականի ապրիլի 7-ին կայացրած վճռով մերժել է «Լուսակերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը՝ վերահաստատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 368-Ա որոշմամբ արտահայտված դիրրքորոշման իրավաչափությունը․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։

Հիշեցնենք, որ հանձնաժողովը վերոնշյալ որոշմամբ «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից 2019 թվականի դեկտեմբերից 2020 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հավի ձվի իրացման գների չհիմնավորված իջեցման և բարձրացման, ինչպես նաև այլ տնտեսավարող սուբյեկտներին շուկա մուտք գործելուն խոչընդոտելու (շուկա մուտք գործելը սահմանափակելու) կամ շուկայից նրանց դուրս մղելու համաձայնեցված գործողությունները և վարքագիծը որակել էր որպես հակամրցակցային համաձայնություն:

«Լուսակերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառվել էր տուգանք 11 310 112 դրամի չափով, «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ՝ 50 767 227 դրամի չափով, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության նկատմամբ՝ 12 951 952 դրամի չափով, «Աշտարակ ձու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ 13 767 522 դրամի չափով, «Գնթունիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ 3 918 095 դրամի չափով, «Լուսակերտի Էլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ 8 138 392 դրամի չափով, «Վարիանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ 2 016 286 դրամի չափով։

Հավելենք նաև, որ «Գնթունիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չի բողոքարկել հանձնաժողովի որոշումը, իսկ մյուս ընկերությունների հայցերի վերաբերյալ Վարչական դատարանը դեռևս վճիռ չի կայացրել: