Եթե նույնիսկ Փաշինյանը հաջողի իր ծրագրում, միևնույն է՝ չի մնալու պաշտոնում. Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

«Երեկ Նիկոլ Փաշինյանը տողակատակով մեղադրեց Ռուսաստանին՝ Հայոց ցեղասպանության պատճառ դառնալու մեջ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Երբ նա երեկ ասում էր, որ խորքային պատճառները պետք է նայենք, Փառուխի դեպքերի հետ էր զուգահեռներ տանում, իր ասածը հետևյալն էր՝ ես հանուն իմ իշխանության առևտրի մեջ եմ մտել Թուրքիայի հետ, այդ պրոցեսի արդյունքում Արցախը թողնելու եմ Ադրբեջանի կազմում և դրա դիմաց ստանամ երաշխիքներ իմ իշխանությունը պահելու համարԵվ եթե դրա գինն այն է, որ ես պետք է Ռուսաստանի դեմ աշխատեմ, ես պատրաստ եմ դրան։ Փաստացի, նրա հայտարարությունը դա էր նշանակում»,- նշեց պատգամավորը:

Թևանյանը հավելեց, որ դրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությունից աջակցություն է ակնկալում՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու հարցում միայնակ չմնալու համար։

«Միջազգային հանրությունը, իրականում պատրաստվում է հետնիկոլական Հայաստանին, որովհետև բոլորը հասկանում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը հանկարծ, Աստված մի արասցե, հաջողի իր ծրագրում, միևնույն է, չի մնալու։ Այդ դեպքում պետք է հասկանալ՝ ով ինչ շահերի տիրույթում է հայտնվելու հետնիկոլական Հայաստանում»,- ընդգծեց պատգամավորը։

Անդրանիկ Թևանյանի կարծիքով՝ Հայաստանի հանրությունը նույնպես պետք է պատրաստվի «հետնիկոլական Հայաստանին», իսկ իրենք պետք է հասարակությանը ոտքի հանելու գործընթացը ճիշտ կազմակերպեն՝ փոփոխությունների հասնելու համար։

«Մարդկանց պետք է տանք այն մոտեցումը, որ իշխանափոխությունը ոչ թե պատերազմ է նշանակում, այլ նշանակում է խաղաղություն», – ասաց Թևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: