Կարող է և Թուրքիան էլ լինի միջազգային հանրության մեջ, որն ասում է՝ կարգավիճակի հարցում նշաձողը իջեցրեք. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Խոսքն այն մասին է, որ միջազգային հանրությունն առաջարկում է հարցը նորից յուրովի քննարկել: Տարիներ շարունակ բանակցային գործընթացում Արցախի կարգավիճակը մեր պահանջների առանցքն է եղել, այդ պահանջներն ինչ-որ չափով պետք է վերանայվեն»,- այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառաով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ելույթում նշեց, որ միջազգային հանրությունը Հայաստանին ասում է՝ մի փոքր իջեցրեք նշաձողը ԼՂ կարգավիճակի հարցում:

Անդրադառնալով դիտարկմանը, որ նշաձողի իջեցումը զիջում է ենթադրում, Քոչարյանը նշեց. «Շատ հնարավոր է, որովհետև հետպատերազմական իրողությունները օրակարգը մի քիչ փոխել են: Մենք կրել ենք պարտություն: Դրանից ելնելով՝ խաղաղության օրակարգ, որ ասում ենք, պետք է կարգավորենք մեր սահմանների խնդիրները, Արցախի բնակչության անվտանգ գոյատևման խնդիրները… Կարող է և զիջումներ լինեն, բայց թե ինչի արդյունքում պետք է լինեն, ինչի արդյունքում մենք պետք է պահենք մեր ինքնիշխան կեցվածքը, դա արդեն բանակցությունների և մեր ժողովրդի միասնական կամքի դրսևորումից կարող է կախված լինել»:

«Կարող է և Թուրքիան էլ լինի միջազգային հանրության մեջ, որն ասում է՝ կարգավիճակի հարցում նշաձողը իջեցրեք»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։