Ա. Փամբուխչյանն անցկացրել է առաջին խորհրդակցությունը

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 14-ին նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին խորհրդակցությունը: Մասնակցել են կառուցվածքային և փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների, ՊՈԱԿ-ների ղեկավարները. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Նախարար Ա. Փամբուխչյանը ներկայացրել է աշխատակարգի վերաբերյալ իր մոտեցումները, հանձնարարել՝ խստագույնս պահպանել ներքին կարգապահական կանոնները, հանձնարարությունները կատարել որակով և սահմանված ժամկետներում, ապահովել հաշվետվողականություն:

«Բոլորս պարտավոր ենք պետական մարմնի հեղինակությունը բարձրացնելու հարցում լինել սթափ և հետևողական, բացահայտել և հնարավորինս վերացնել մեր և այլ անձանց կողմից թույլ տրված սխալները»,-նշել է գերատեսչության ղեկավարը:

Ա. Փամբուխչյանն ընդգծել է աշխատանքային բարոյահոգեբանական առողջ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

«Իմ կողմից անելու եմ ամեն ինչ՝ նախարարության բոլոր աշխատակիցների համար ապահովելու մրցակցային, արդար մթնոլորտ: Ապօրինի վարքագծի նկատմամբ լինելու է զրո հանդուրժողականություն»,-ասել է նախարարը:

ԱԻՆ ղեկավարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կայցելի մարզային փրկարարական վարչություններ, կհանդիպի նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ նրանց խնդիրներին և հուզող հարցերին ծանոթանալու և համապատասխան լուծումներ տալու նպատակով: