Վրաստանից մի խումբ գործիչներ և բլոգերներ այցելելու են Արցախի գրավյալ տարածքներ, այդ թվում՝ Շուշի

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Մեկնարկել է վրացի մի խումբ մշակութային գործիչների, բնապահպաների, բլոգերների և թուրքագետների այցը Ադրբեջան։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այցը կազմակերպվել է Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատունը՝ Վրաստանում պետական նավթային SOCAR ընկերության ներկայացուցչության աջակցությամբ։

Հաղորդվում է, որ այցը տևելու է մինչև ապրիլի 17-ը, վրացական պատվիրակության համար կազմակերպվելու է էքսկուրսիա Բաքվում, անցկացվելու են մի շարք հանդիպումներ։

Ուշագրավ է, որ վրացական պատվիրակության անդամներն այցելելու են նաև Արցախի գրավյալ տարածքներ՝ Վարանդա, Ակնա, ինչպես նաև Շուշի։

Հավելենք, որ սա վրացի փորձագետների առաջին այցը չէ Արցախի գրավյալ տարածքներ։ Անցյալ տարի մայիսին վրացի մի խումբ բլոգերներ, լրագրողներ և փորձագետներ այցելել էին հայկական Շուշի քաղաք։ Այդ այցը նույնպես կազմակերպել էր Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունը՝ SOCAR-ի տեղի ներկայացուցչության աջակցությամբ։

Էմմա Չոբանյան