Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ընտրական փուլը․ ՀՀ ՊՆ
Ապրիլի 11-ից 14-ը N զորամիավորումում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» համաբանակային մրցույթի 2-րդ փուլը․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Համաբանակային մրցույթում լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները կընդգրկվեն զինված ուժերի հավաքականում, որը կմասնակցի «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթին։