Հանրային քննարկման է ներկայացվել գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական աստիճանի համար ամենամսյա դրամական վճարի տրամադրման կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Նշված կարգով կարգավորվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի ամենամսյա դրամական վճար տրամադրելուն առնչվող հարաբերությունները:

Դրամական վճար տրամադրվում է 70 տարին լրացած, ՀՀ-ում կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում և (կամ) բուհերում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր վերջին 10 տարում առնվազն 9 տարի ստացել են գիտական աստիճանի համար հավելավճար և այլևս ընդգրկված չեն ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում:

Նախագծով գիտական աստիճանի համար ամենամսյա վճարի չափը սահմանվում է ցմահ, գիտական աստիճանի համար տրամադրվող ամենամսյա հավելավճարների չափով՝ գիտությունների դոկտորի համար՝ 50 000, գիտությունների թեկնածուի համար` 25 000 ՀՀ դրամ:

Դեռևս 2000 թվականին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է, որ պետությունը, գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի, տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը: Համապատասխան կարգ, սակայն, մինչ օրս սահմանված չէ, չնայած հարցը երկար տարիներ և բազմիցս քննարկվել է ՀՀ կառավարությունում:

Գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավումը, աշխատողների որակավորման բարձրացումը, գիտնականների սոցիալ տնտեսական պայմանների բարելավումը և գիտության ֆինանսավորման բարձրացումը ոլորտի երիտասարդացման և մրցունակության բարձրացման հիմնական գործիքներն են և բխում են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի նպատակներից: