Փաշինյանի որոշմամբ Վազգեն Հարությունյանն ազատվել է ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
Քաղաքականություն
12.04.2022 | 14:52ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վազգեն Հարությունյանն ազատվել է ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Վազգեն Հարությունյանին 2022 թվականի ապրիլի 12-ից ազատել ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։