Ալեն Սիմոնյանը խուսափեց Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցից խոսել, փոխարենը քննադատեց լրագրողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում խուսափեց Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցից խոսել, փոխարենը քննադատեց լրագրողներին:

«Պատսպարվելով խոսքի ազատության և ԶԼՄ-ների մասին օրենքով՝ լրագրողները հաճախ իրենց շատ վատ են պահում: Այդ հարցով, կարծում եմ, մենք պետք է որոշում կայացնենք և որևիցե ձևով կարգավորենք լրագրողների գործունեությունը, որովհետև իրար ընդհատելով, իրար վիրավորելով, մարդկանց հետապնդելով, դա որպես լրագրություն ներկայացնելը, կարծում եմ՝ ճիշտ չէ»,- նշեց Սիմոնյանը։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք պատգամավորներն իրենց լավ են պահում, Ալեն Սիմոնյանն արձագանքեց, թե պատգամավորների գնահատականը տալիս են ընտրողները. «Նրանք ուղիղ ընտրվող մարդիկ են: Պատգամավորի գործունեության հետ կապված օրենքը հստակ է: Եթե այլ բան է պետք անել, դրա մասին խոսում են պատգամավորները և ժողովուրդը քվե է տալիս»:

«Այ այսպիսի վարվելակերպը նաև ՀՀ քաղաքացիներին է ջղայնացնում, դրանով դուք վատ վերաբերմունք եք ձևավորում մարդկանց մոտ լրագրողների նկատմամբ: Դուք, լրագրողներդ ճիշտ կանեք, եթե հավաքվեք միասին, ես կարող եմ դրան աջակցել, և որոշեք, թե ինչ վարքագծի կանոններ պետք է լինեն, որ դուք առնվազն իրար չընդհատեք, իրար հետ չվիճեք, որ լրագրողը ֆեյսբուքի իր էջում հրապարակային վիրավորանքներ չգրի, որ ԱԺ-ում իրար չվիրավորեն և կռիվներ չլինեն։ Հավաքվեք, կանոններ մշակեք, հակառակ պարագայում կբախվեք ներսում մշակված կանոնների հետ և ստիպված կլինեք ենթարկվել»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Փաշինյանի պատճառով է, որ լրագրողների մասին կա այդպիսի վերաբերմունք, քանի որ նա էլ է լրագրող, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «…Երկակի ստանդարտներ պետք չեն։ Հավաքվեք, կանոններ մշակեք, հակառակ պարագայում կբախվեք ներսում մշակված կանոնների հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում: